ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկրում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի ֆոնին:
Նա ընդգծել է, որ բոլոր կառավարական գերատեսչություններին արդեն հանձնարարել է անհապաղ արձագանքել: Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կլինի Վենեսուելայի ժողովրդի կողքին, և նշել է, որ ստացվող առաջին տվյալները լուրջ անհանգստություն են ներշնչում:
Ավելի վաղ Վենեսուելայում 39 վայրկյան տարբերությամբ տեղի է ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժ: Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոն հայտնել է, որ ամբողջ երկրում փլուզվել են շենքեր, տներ և բնակելի կառույցներ: Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, ավելի քան 700-ը՝ վիրավորվել: Նա, սակայն, նախազգուշացրել է, որ տուժածների թիվը կարող է աճել։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան