Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
Հայաստան

Արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտների 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Այս մասին հայտնում է նախարարությունը։

Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները բխում են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից, որը սահմանում է ոլորտի զարգացման տեսլականը, գերակայություններն ու նպատակները։ Ըստ այդմ՝ ժամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերը, ինչպես նաև մեկնարկելու են նոր նախաձեռնություններ:

Նախարարի տեղակալն անդրադարձել է ռազմավարական 5 հիմնական ուղղություններին, որոնք կազմում են միջնաժամկետ ծախսային ծրագրի առանցքը՝ կինեմատոգրաֆիա, գրահրատարակչություն, արվեստների ծրագիր, մարզերի մշակութային զարգացում, և մշակութային և գեղագիտական դաստիարակություն:

Կինեմատոգրաֆիա

Կինեմատոգրաֆիայի ծրագրի նպատակն է աջակցել կինոարվեստի և կինոարտադրության զարգացմանը, հայկական ավանդույթների շարունակականությանը և կինոարվեստի հանրահռչակմանը: Հայկական կինոարտադրանքի տարածման, Հայաստանում և միջազգային ասպարեզում հայրենական կինոարտադրության ներկայացման, կինոժառանգության թվայնացման գործառույթներն իրականացվում են ոլորտի քաղաքականությունն իրականացնող Կինոյի հիմնադրամի և դրամաշնորհային ծրագրերի մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Գրահրատարակչություն

Գրահրատարակչության ծրագրի նպատակն է նպաստել գրականության հրատարակմանը, տարածմանը և հանրահռչակմանը: Գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացման, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանման, տարածման և հանրահռչակման, միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծման գործառույթներն իրականացվում են դրամաշնորհային ծրագրերի մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Արվեստ

Արվեստների ծրագրի նպատակն է նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը: Մշակութային արտադրանքի ստեղծման, մրցակցային դաշտի ձևավորման, մշակութային ծառայությունների որակի բարելավման ու մատչելիության ապահովման, ստեղծագործական ներուժ ունեցող անհատների գործունեության համար բարենպաստ դաշտի ձևավորման, միջազգային մշակութային գործընթացներում երիտասարդ ստեղծագործողների ինտեգրմանն աջակցելու, միջազգային ասպարեզում ժամանակակից ազգային մշակույթի ներկայացման գործառույթներն իրականացվում են 21 թատերահամերգային կազմակերպությունների, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթներում հաղթած հասարակական կազմակերպությունների միջոցով:

Մարզերի մշակութային կյանքի զարգացում

Մարզերի մշակութային զարգացման ծրագրի նպատակն է նպաստել մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը: Մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, համայնքներում մշակույթի հասանելիության և տեղերի բնակչության ընդգրկվածության ընդլայնման գործառույթներն իրականացվում են դրամաշնորհային մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Մշակութային և գեղագիտական դաստիարակություն

Երեխաների հոգևոր և գեղագիտական ընդունակությունների բացահայտման և զարգացման, գեղարվեստական կրթության որակի և գեղագիտական դաստիարակության մատչելիության ապահովման, մշակութային ծառայությունների որակի բարձրացման, մշակութային-կրթական ծառայությունների որակի բարձրացման, ՀՀ քաղաքացիների ձևավորմանը նպաստող արժեքահենք և մշակութահենք նպատակային ծրագրերի իրականացմանը նպաստող գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացման գործառույթներն իրականացվում են մշակութային ծառայություններ մատուցող պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթներում հաղթած հասարակական կազմակերպությունների միջոցով:

Հանդիպման ընթացքում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են մրցութային դրամաշնորհների ուղղությունների համալրմանը, հատկացումների չափորոշիչների վերանայմանը, արվեստագիտական ռեզիդենսների անցկացման չափորոշիչների հստակեցմանը, հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում արհեստական բանականության բաղադրիչի ավելացման, ներկայացվող ծրագրերի պլանավորման, արվեստի ոլորտին հատկացվող ֆիանսավորման չափերի ավելացման և մրցութային դրամաշնորհների պարագայում ֆինանսավորման նոր մոդելների ներդրմանն առնչվող հարցերին: