Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացել է հերթական թատերական միջոցառումը․ դատապարտյալների մասնակցությամբ ներկայացվել է «Պատվախնդիրը» կատակերգական սատիրիկ պիեսը։ Այդ մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։ Միջոցառմանը ներկա են գտնվել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, պետի տեղակալներ Սահակ Գրիգորյանը և Վահե Նանուշյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև այլ հյուրեր։
Պիեսը բեմադրվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սույն թվականի մարտից մեկնարկած «Դերասանական արվեստի հիմունքներ» դասընթացի շրջանակներում՝ որպես դասընթացի մասնակիցների կուրսային աշխատանք։
Հատկանշական է, որ դասընթացը վարում է հիմնարկի մշակութային ինքնագործ միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանը, որը նաև պիեսի հեղինակն է։ Ստեղծագործության հիմքում պետական հրատարակչության առօրյան է, որտեղ բախվում են գրական որակի պահպանման պահանջն ու տարբեր հեղինակների անձնական հավակնությունները։
Քրեակատարողական ծառայության պետն իր խոսքում կարևորել է պիեսի բովանդակային ուղերձը, նշել նաև, որ Քրեակատարողական ծառայությունը նպատակային աշխատանք է իրականացնում ազատազրկված անձանց վերասոցիալականացման և առավել մարդակենտրոն քրեակատարողական համակարգի ձևավորման ուղղությամբ, իսկ նման նախաձեռնությունները վկայում են իրականացվող ծրագրերի արդյունավետության մասին։ Ծովինար Թադևոսյանի գնահատմամբ՝ առանձնակի կարևոր է, որ ազատազրկված անձինք հանդես են գալիս նախաձեռնողականությամբ, ստանձնում պատասխանատվություն և ակտիվ ներգրավվածություն են ցուցաբերում՝ նպաստելով վերասոցիալականացման գործընթացների կայունությանն ու շարունակականությանը։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանն իր հերթին արժևորել է այս փորձի հետագա զարգացումը՝ ընդգծելով, որ դատապարտյալը կարող է ոչ միայն մասնակցել կրթական ծրագրերի, այլև հանդես գալ որպես դասընթացավար՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով մյուս ազատազրկված անձանց։


















































ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ա...
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ