Թինա Կանդելակին բացատրել է, թե ինչու է հրաժարվել կորպորատիվ միջոցառումներ վարել
Հայկական արմատներով ռուսաստանաբնակ վրացի պրոդյուսեր և հաղորդավարուհի Թինա Կանդելակին ինստագրամյան իր էջում պատասխանել է հետևորդների կողմից հաճախ տրվող հարցին առ այն, թե ինչու արդեն 10 տարուց ավելի չի վարում կորպորատիվ միջոցառումներ:
«Լավ եմ հիշում իմ վերջին միջոցառումը, որ վարում էի Իվան Ուրգանտի հետ: Հոբելյարն իմ նկատմամբ կամ անտարբեր չէր, կամ ես ինչ-որ կերպ նյարդայնացրել էի նրան: Ինչն էլ լիներ պատճառը, փաստը մնում է փաստ՝ նա ամբողջ երեկո ինձնից հեռու չէր գնում: Պետք է ասեմ, որ մարդկանց այդպիսի տեսակն ուղեկցել է ինձ իմ ամբողջ «կորպորատիվային կարիերայի» ընթացքում: Միգուցե նրանք ցանկանում էին իմ հարցազրույցների հերոսները դառնալ, կամ այնքան շատ էին շփում ուզում, որ զգացմունքներին ազատություն էին տալիս սեփական միջոցառումների ժամանակ»,-գրել է Կանդելակին:
Նա պատմել է, որ հենց այդ ժամանակ հարցը քննարկել է իր ընկերներից մեկի հետ, որը հաջողակ գործարար է: Ընկերը Կանդելակիին առաջարկել է «ստվերում մնալ», ինչին հաղորդավարուհին միանգամից չի համաձայնել, քանի որ կորպորատիվների շնորհիվ լավ գումար էր վաստակում և կարողանում էր ընտանիքին լավ կյանքով ապահովել:
«Իսկ դու փորձիր: Եթե չփորձես, այլ կերպ գումար չես էլ կարող գտնել: Եթե հրաժարվես, այո, դժվար կլինի, որոշակի փորձություններով կանցնես և հաստատ այլ միջոց կգտնես գումար աշխատելու: Եթե չգտնես էլ, կվերադառնաս՝ արդեն հասկանալով, որ դա է քո մակարդակը»,-ընկերոջ խոսքերը մեջբերել է Կանդելակին:
Այդ խոսակցությունն այն «վերջակետն» է դարձել, որից հետո հաղորդավարուհին հրաժարվել է նման միջոցառումներ վարել: Չնայած դրան, մինչև հիմա էլ առաջարկները շատ են:
«Իմ տնօրեն Թաբրիզը հարցն իր ձևով է լուծում` անընդունելի բարձր գին առաջարկելով: Ամենահամառ ցանկացողները սպառնում են անձամբ զանգահարել ինձ, բայց փառք Աստծո, դեռևս ոչ ոք չի կարողացել զանգահարել»,-պատմել է Կանդելակին:
Շատ օգտատերեր մեկնաբանություններում գրել են, որ անցնում են իրենց կյանքի նմանատիպ փուլով. նրանք փորձում են փոխել իրենց սովորական աշխատանքը և հայտնվել ինչ-որ նոր ոլորտում:


















































«Լավ լինեք, սաղ լինեք: Շնորհակալություն»․ Թինա Կանդելակին հայերեն է խոսել
Թինա Կանդելակին շփոթեցել է հետեւորդներին
Օգտատերերը հիացած են․ Թինա Կանդելակին՝ լողափնյա էլեգանտ կերպարում
Թինա Կանդելակին բացահայտել է բիկինիի եւ առողջ ապրելակերպի միջեւ կապը. (լուսանկարներ)
Ուլտրասեքսուալ կորսետ կրող Թինա Կանդելակին տղամարդկանց հետ կիսվել է գեղեցկության գաղտնիքներով
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան