Դոլարային միլիարդատեր. Քիմ Քարդաշյանը ձեռնտու գործարք է կնքել
«Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղ, նախաձեռնող Քիմ Քարդաշյան-Ուեսթը դոլարային միլիարդատեր է դարձել իր կոսմետիկայի ապրանքանիշի շնորհիվ, գրում է TMZ-ն։
Coty բյութի հսկան այժմ Քիմ Քարդաշյանի «KKW Beauty» ընկերության 20 տոկոսի սեփանակատերն է։ Գործարքի արժեքը կազմել է 200 մլն դոլար։ Coty-ն այդ կերպ Քարդաշյանի ապրանքանիշի ամբողջական արժեքը գնահատել է մեկ միլիարդ դոլար։ Լիցենզիոն համաձայնագիրը կներառի ապրանքների նոր կատերգորիաների մշակում, այդ թվում անձնական հիգիենայի պարագաներ եւ մազերի ու եղունգների խնամքի համար նախատեսված ապրանք։
2019թ.-ի նոյեմբերին Coty-ն գնել է նաեւ Քիմի քրոջ՝ Քայլի Ջենների բյութի նախագծի՝ Kylie Cosmetics-ի հսկիչ փաթեթը։ «Այս գործարքը նման է նրան, որը Coty-ն կնքել է Քայլիիի հետ։ Տարբերությունն այն է, որ Քիմի դեպքում Coty-ն ներդումների ավելի քիչ մաս ունի։ Հիմա մենք պետք է իրականացնենք Քայլիի ու Քիմի պոտենցիալը»,- ասել է Coty-ի գլխավոր տնօրեն Փիթեր Հարֆը։
Ավելի վաղ «KKW Beauty»-ի արտադրողը՝ «Seed Beauty» ընկերությունը, հայց է ներկայացրել Քիմ Քարդաշյանի դեմ կոմերցիոն գաղտնիքը բացահայտելու համար։ Գործը դատարանում հաղթել է «Seed Beauty»-ն, սական դա չի խանգարել Coty-ի հետ գործարքի կնքմանը։


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան