Ավելի քան 200 000 դոլար․ աճուրդում վաճառվել է բասկետբոլիստ Քոբի Բրայանթի՝ մորը նվիրած 14 կարատանոց ոսկյա մատանին
Ամերիկյան Goldin Auctions աճուրդի տան միջոցով նախօրեին 206 080 դոլարով վաճառվել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի՝ իր մորը նվիրած 14 կարատանոց ոսկյա մատանին՝ պատված ադամանդներով, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 2000 թվականին «Ինդիանա Փեյսերս» բասկետբոլային թիմի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Բրայանթը թանկարժեք մատանին մորն էր նվիրել։ 2013 թվականին ընտանեկան խնդիրների պատճառով Բրայանթը ծնողներին թույլ էր տվել վաճառել մատանին։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 9 զոհերի թվում է եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանթը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Բրայանթն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոսի է արժանացել:
Բասկետբոլիստը մարզական կարիերան ավարտել է 2016 թվականին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան