Շպագատ՝ խոհանոցային սեղանին․ Շվարցենեգերը կատակել է հետեւորդների հետ (տեսանյութ)
Դերասան Առնոլդ Շվարցենեգերը կատակների մեծ սիրահար է։ Մարտ ամսին արտիստը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա մի ափսեից ուտում էր ավանակ Լուլուի եւ պոնի Վիսկիի հետ։ Ավելի ուշ նա նաեւ ցույց տվեց, թե ինչպես է Լուլուի հետ խաղում շախմատ։
Հերթական տեսանյութը շպագատի մասին է։ Զվարճալի հոլովակը Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը հրապարակել է իր Instagram-ում։
Եվ դա ոչ միայն շպագատ է, այլ խոհանոցային սեղանին, իսկ բերանում՝ սիգար: Շվարցենեգերը ցույց է տալիս ճկունությունը բարելավելու վարժություններ։ Դրանց ավարտից հետո նա հեռանում է՝ ոտքերը թողնելով սեղանին:
«Ճկունությունը նույնքան կարեւոր է, որքան ուժային մարզումները», - հրապարակմանը կից գրել է նա։
COVID-19-ի տարածման պատճառով Շվարցենեգերը հետեւորդներին խնդրում է մնալ տանը եւ պարբերաբար պատմում է այն մասին, թե ինչպես է ընթանում նրա մեկուսացումը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ