Դմիտրի Նագիեւի զվարճալի պարը երկու մլն դիտում է հավաքել (տեսանյութ)
Ռուս շոումեն եւ դերասան Դմիտրի Նագիեւն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում փորձել է կրկնել Դմիտրի Կրասիլովի շարժումները, որը հայտնի է մասնակցությամբ «Little big» խմբի «Uno» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում։
«Հնարավոր է՝ Ռուսաստանի հերոս կդառնամ նրա համար, որ ամեն գնով զվարճացրել եմ ձեզ։ Նայեք՝ ձեզ դուր է գալիս, թե ոչ։ Սիրտս զարկում է, արկած համավարակի ընթացքում»,- գրել է Նագիեւը։
Դերասանները մրցություն են սկսել։ Յուրաքանչյուրը պարային շարժումներ է ցուցադրում, մինչ մյուսը նայում է՝ պառկած բազմոցին։ Սակայն տեսահոլովակի հերոսն, ակնհայտորեն, ավելի լավ է կատարում խնդիրը։
Տեսանյութը սոցիալական ցանցում գրեթե երկու մլն դիտում է հավաքել եւ հազարավոր մեկնաբանություններ։ Օգտատերերի մեծ մասը հոլովակի մեկնաբանություններում ծիծաղող սմայլիկներ է օգտագործել։
«Uno» երգի եւ տեսահոլովակի հաջողությունից հետո, որով «Little big»-ը պատրաստվում էր այս տարի մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին (կորոնավիրուի տարածման սպառնալիքի պատճառով Ռոտերդամում նախատեսված մրցույթը տեղափոխվել են), Դմիտրի Կրասիլովն իսկական աստղ է դարձել։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ