Ի վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը. Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելով պայմանավորված՝ արդեն անջատումներ են իրականացվում:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Ապրիլի 27-ից Հայաստանում սկսեցին բնական գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել կոմունալ վճարները ժամանակին չիրականացրած բաժանորդների համար, եւ առաջիկա օրերին դա դառնալու է մարդկանց համար առավել ցավոտ խնդիրներից մեկը։
Մինչեւ համավարակով պայմանավորված ճգնաժամը, Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի վճարումների կարգապահությունը մշտապես բավական բարձր է եղել, մարդիկ գիտեին, որքան միջոցներ ունեն, որքան պետք է սպառեն, որպեսզի իրենց համեստ եկամուտներով, կարողանան փակել իրենց ծախսերը։
Համավարակը ամեն ինչ խառնել է իրար՝ բազմաթիվ ընտանիքներ արդեն սպառել են այդ գազը կամ էլեկտրաէներգիան, սակայն զրկվել են իրենց համեստ վաստակից, չունեն կուտակված միջոցներ, եւ այլեւս հնարավորություն չունեն հիմա այդ վճարումները կատարելու։
Այս ֆորս մաժորային իրավիճակում, որը առանձին վերցված որեւէ ընտանիքի մեղքով չի առաջացել, համակարգային լուծում պետք է տա երկրի Կառավարությունը։ Այն պետք է կամ բանակցի հիմնական էներգետիկ ընկերությունների հետ՝ հետաձգելու վճարումները, դրա դիմաց նրանց տարբեր արտոնություններ տրամադրելով, եւ կամ էլ պետք է աջակցի այն ընտանիքներին, որոնք առավել սուր կարիքի առաջ են կագնած։
Հայաստանում ընտանիքների մոտ մեկ քարրորդը (մոտ 200 000 ընտանիք) ապրում է աղքատության շեմից ցածր, եւ խոսքնէ առաջին հերթին այս ընտանիքների մասին է, նրանք պետք է լինեին Կառավարության աջակցության հիմնական թիրախում։
Ապրիլի առաջին կեսին, Կառավարությունը գործարկել է հակաճգնաժամային 13 տարբեր միջոցառում։ Այս միջոցառումներից 9-ը, 11-13-ը հասցեագրված են սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն դրանք կազմած են այն ձեւով, որ այդ միջոցառումների շրջանակներում հատկացվող միջոցները ակնհայտ անբավարար են նույնիսկ կոմունալ վճարումներ կատարելու համար։
Դա կարելի է տեսնել պարզ օրինակի վրա՝ ենթադրենք, երիտասարդ ընտանիքը բաղկացած է ամուսիններից եւ նրանց մեկ անչափահաս երեխայից, տան տղամարդը աշխատել է օրավարձով եւ հիմա առանց աշխատանք է մնացել, կինը երեխային է մեծացնում, եւ ընտանիքը սպառել է ուղիղ 30 000 դրամի գազ, եւ 10 000 դրամի էլեկտրաէներգիա։ Այդ դեպքում ընտանիքը 9-րդ միջոցառմամբ կստանա 26,500 դրամ, 11-12-րդ միջոցառմամբ՝ 12 000 դրամ, 13-րդ միջոցառումը իր վրա չի տարածվի, քանի որ նպաստառու չի եղել: Հանրագումարում, կստացվի 38 500 դրամ, որը չի ծածկում նույնիսկ կոմունալ ծախսերը, չհաշված սննդի, հիգիենայի, եւ նվազագույն սպառողական զամբյուղի այլ ծախսերի մասին։
Սա ցույց է տալիս, որ Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված, եւ հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները։ Պնդումները, որ կառավարության միջոցները չեն բավարարում, ոչ մի քննադատության չեն դիմանում։ Ապրիլի 22-ին կայացած խորհրդակցությանը, վարչապետ Փաշինյանը հայտնեց տարբեր միջոցառումների շրջանակներում Կառավարության կողմից ծախսած թվերը, որից պարզ դարձավ, որ վերը նշված 9, 11,12,13 միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ծախսել ընդհանուր 5,2 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ միայն 1-ին միջոցառման համար, որով վարկավորվում են ձեռնարկությունները, արդեն ստացվել է 18 միլիարդ դրամի հայտ։ Հավելեմ նաեւ, որ Հայաստանի պետական բյուջեն 2020 թ․ ծախսերի գծով կազմում է 1 855 միլիարդ դրամ, այսինքն սոցիալական աջակցության թվարկած միջոցառումները կազմում եմ այդ բյուջեի ընդամենը 0,3%-ը, կամ փաստացի՝ ոչ էական թիվ։
Նախկինում նշել եմ մի քանի անգամ, եւ հիմա էլ ցանկանում եմ կրկնել՝ ճգնաժամի հետ կապված պետական աջակցությունը պետք է այս փուլում ուղղել ոչ այնքան ձեռնարկություններին, որքան կարիքավոր ընտանիքներին, քանի որ նրանք արդեն ֆիզիկական գոյության խնդրի առաջ են կանգնում։
200 000 առավել կարիքավոր ընտանիքները, որոնց մասին գնում է խոսքը, պետությունից պետք է համարժեք աջակցություն ստանան, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամը։ Խոսքը գնում է ամսական 20-25 միլիարդ դրամ աջակցության մասին, որը զգալի թիվ է, սակայն մեր պետական բյուջեի շրջանակներում, կարելի է այն հայթայթել այլ ծախսերի վերախմբավորման հաշվին։ Օրինակ, ճանապարհաշինության ծրագիրը 2020 թ․ նախորդ տարվա նկատմամբ ավելի քան կրկնապատկվել է եւ կազմում է 98 միլիարդ դրամ, դա նույնիսկ նորմալ պայմաններում շքեղություն է, իսկ ճգնաժամի պայմաններում, այդ միջոցների զգալի մասը կարելի է վերաբաշխել սոցիալական աջակցությանը։ Ի վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը եւ պետական պարտքը, բայց դա հաստատ համաշխարհային ճգնաճամի պայմաններում չարյաց փոքրագույնն է, շատ ավելի վատ կլինի, եթե մարդիկ հազարներով դուրս գան փողոց, եւ դիմեն հուսահատ քայլերի։
Անկեղծ հուսով եմ, որ դրան չի հասնի՝ Կառավարությունը ընդունակ կլինի իրատեսականորեն գնահատել իրավիճակը, եւ դրան համարժեք արագ արձագանքել առաջիկա օրերին։ Մինչ այդ, մեր համաքաղաքացիներին համբերություն եւ տոկունություն եմ ցանկանում՝ միասին դուրս գալու այս ծանր վիճակից։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն