Վարչապետը բերում է ատկատի և կյանքի երկընտրանքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տգե՞տ է, թե՞ անպատասխանատու, որ մեկ համաճարակի վտանգի պահին հանրահավաքներ է անում, «հանրաքվեի քարոզարշավի տակ որոշակի կորոնավիրուսներ ապահովում», մեկ էլ երկրով մեկ համաճարակի տարածման ժամանակ, երբ ամեն օր մի կամ երկու հոգի հիվանդությունից մահանում է, հանրությանը վախեցնում է նախկին իշխանությունների ատկատներով։ Տգետ է, որ հանրությանը մոլորեցնում էր, թե կորոնավիրուսը պինցետով ու տնական օղիով կբուժեն, անպատասխանատու, քանի որ տեսնելով որ օղիով չի բուժվում, ամեն օր վարակավածների թիվը ավելանում է՝ փոխանակ մարդկանց կյանքի մասին մտածելու, էլի նախկիններին է բամբասում։
Իսկ գուցե նախկիններով տարվելու կպչուն մտքերը նրան անմեղսունա՞կ են դարձրել, քանի որ չի պատկերացնում, որ իր վատ կառավարման պատճառով գալիս է այն պահը, երբ դժվար կգտնվեն հեղափոխության էնպիսի նվիրյալներ, որ պատրաստ են կյանքը զոհել կորոնավիրուսին հանուն նրա, որ Փաշինյանը վարչապետ մնա ու ամեն օր նախկինների ատկատներից խոսի։ Նա իսկապես չգիտի, որ լինում են պահեր, որ մարդիկ վախենում են ոչ թե նախկիններից, այլ մահից, և եթե իրենց կյանքը կփրկի թեկուզ մեկը, ով ատկատ է արել, Փաշինյանին իմքայկալանների հետ գրողի ծոցը կուղարկեն։
Այ թե ինչպես է լինում, որ նախկիններին ոգեկոչում է նա, ով կյանքի նպատակը դարձրել է նախկինների դեմ պայքարը, և հասարակությանը անտարբեր է դարձնում կոռուպցիայի նկատմամբ նա, ով ամեն օր աղմկում է կոռուպցիայի դեմ։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն