Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջը Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճ Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ) ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)
Կարծիք

Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ» վերտառությամբ։ Գրառման մեջ Թևանյանը նշել է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները շատ հակասական են։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք շատ հակասական են։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում մեր տնտեսությունն իրոք նոր հնարավորություններ է գտել։ Քանզի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կլոր 4 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,7 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,5, առևտրի շրջանառությունը՝ 0,2, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 5,5, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14,8, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9,2 (պետական հատվածում՝ աճը 10,5 տոկոս է, իսկ մասնավորում՝ 7,7 տոկոս), արտահանումը՝ 0,2 տոկոսով։ Եվ այս պայմաններում գները «հաջողացրել» են նվազել 0,1 տոկոսով։

Մի քիչ վատ է պատկերը շինարարության ոլորտում (այս տարվա երեք ամսում նախորդի համեմատ կա նվազում 9,4 տոկոսով) և արտաքին առևտրաշրջանառության մեջ (անկումը՝ 4 տոկոս), բայց մակրոթվերը դրանից չեն տուժում։

Կրկնեմ, կարող է թվալ, թե մենք կորոնավիրուսային պայմաններում դրախտի բանալին գտել ենք, սակայն Վիճկոմի ներկայացրած մեկ այլ թվեր հուշում են, որ վիճակն իրականում լավ չէ և մակրոտնտեսական միտումները բացասական ուղղությամբ են։

Այսպես, այս տարվա մարտին (երբ կորոնավիրուսն «այո»–ի քարոզից օգտվելով սկսեց արագ տարածվել ու երբ իշխանություններն ստիպված եղան ուշացումով արտակարգ դրություն հայտարարել) նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ունենք ՏԱՑ ցուցանիշի 4,9–տոկոսանոց անկում։

Նույն ժամանակահատվածների համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 1,9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 26,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9,9 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 4,8, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 16, արտահանումը՝ 17,4։

Միտումները հիմնականում վատն են նաև, երբ համեմատում ենք այս տարվա մարտը փետրվարի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ ավանդաբար մարտը փետրվարի նկատմամբ միշտ աճ է լինում։ Այս տարի այդպես չէ։ Մարտի ՏԱՑ–ը փետրվարին զիջում է։

Կարելի է գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել, որ այս տարվա ապրիլը շատ ավելի վատ մակրոտնտեսական պատկեր է արձանագրելու նախորդ տարվա ապրիլի ու այս տարվա մարտի համեմատ։

Եվ այսպես, ճգնաժամը թակում է բոլորիս դուռը, կորոնավիրուսի տարածման տեմպը լրջորեն մտահոգում է, Ադրբեջանը հոխորտում է, հայ–ռուսական հարաբերություններն իջել են պատմական նվազագույն մակարդակի։ Իսկ ներսում մեզ հրամցնում են սեփականության լկտի վերաբաշխում, քաղաքական հետապնդումներ ու էժանագին շոուներ։

Ստեղծված իրավիճակից ելքը լուրջ հակաճգնաժամային քաղաքականության իրականացումն է՝ պրոֆեսիոնալների, հակաճգնաժամային կառավարման կարողություններ ունեցողների և կոմպետենտ մարդկանց միջոցով։

Հանրությունը պառակտող և հնամաշ «լայվերով» երկար չենք ձգի։ Մեզ Ազգային համաձայնության նոր կառավարություն է պետք՝ իշխանության ներսում առկա առողջ շրջանակների ու կառավարությունից դուրս գտնվող մասնագիտական, քաղաքական շրջանակների ներգրավմամբ։

»։