Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջը Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճ Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ) ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)
Կարծիք

Հեղափոխության հիմքում դրված խնդիրները չեն լուծվում, և մարդիկ հիասթափվում են. Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ երկու տարի առաջ հեղափոխական իշխանությունը սահմանել է բարձր նպատակներ, որոնք հիմնականում չեն կատարվել: Tert.am-ի հետ զրույցում նա չբացառեց, որ կարող են լինել արտահերթ զարգացումներ, ինչի մասին գիտակացում են նաև իշխանությունները:

-Ես կարծում եմ, որ կուսակցություն ունենալով և հեղափոխություն իրականացնելով` Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ձեռք են բերել համապատասխան փորձառություն` և´ դրական, և´ բացասական, ուստի հասկանում են՝ օրինաչափ զարգացումներն ինչպիսին կարող են լինել, և պատահական չէր, որ երկու տարվան համընթաց սկսեցին խոսել հիասթափվածների մասին:

-Տիկին Դիլբարյան, Ձեր կարծիքով 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից երկու տարի անց ինչպիսի՞ իրավիճակում ենք, արդյո՞ք հասարակության սպասելիքներն արդարացել են:

-Երկու տարին ամփոփում ենք արտակարագ իրավիճակում՝ համավարակի դեմ պայքարի ճակատում, ուստի, խանդավառող տրամադրություններ դժվար թե լինեն: Բայց կարևորն արձանագրելն է այն իրողությունը, որ հեղափոխությունը բարձրացավ բարձր հույսերի հզոր ալիքին, մենք մտածում էինք, որ հեղափոխությունն իսկապես կլինի համախմբող, հաճախ են նշում` թավշյա և սիրո, ես կարծում եմ՝ այդ սերը պիտի լիներ հայ հանրության համախմբումը Չարենցյան հավաքական ուժի կոչով, որով կկարողանայինք 21-րդ դարի աշխարհում գտնել մեր տեղը, որովհետև մինչ այդ գործող և´ իշխանական, և´ պետական համակարգը չէր դնում այդպիսի նպատակներ, բայց այդպես չեղավ: Բարձր նպատակները ձևավորվեցին, բայց պետք է արձանագրել, որ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների շղթայում եղան բազմաթիվ բացթողումներ, վրիպումներ, որոնց մի մասից կարելի էր խուսափել: Եվ, ամենակարևորը, ինչին մենք չկարողացանք հասնել, դա ներհասարակական ներդաշնակությունն էր, մեզ մոտ ստեղծվեց հարձակվողական մթնոլորտ: Ասում են՝ հեղափոխություն կատարում են ռոմանտիկները, բայց ռոմանտիկ գաղափարներից հետո պետք է ձևավորվեր բարեփոխիչների մեծ համախմբումը, որը հանրության լայն աջակցությամբ Հայաստանը պետք է տաներ առաջ, բայց բարեփոխիչների համախումբը չձևավորվեց: Նիկոլ Փաշինյանը հենվում է միայն իր թիմի վրա, չի իրականացնում քաղաքական կունսուլտացիաներ:

-Տիկին Դիլբարյան, քաղաքական գործիչների կողմից տարբեր ոլորտներին առնչվող մտահոգություններ են հնչում՝ սոցիալ-տնտեսական հարցերից միչև Արցախյան հիմնախնդրին վերաբերող:

-Երբ խոսում էի բարեփոխիչների հանձնախմբի մասին՝ նկատի ունեի, որ այդ հանձնախումը պետք է անդրադառնար նաև նշված խնդիրներին: Մենք ունենք Արցախյան հարցի կարգավորման գործընթացքում տարբեր մարտահրավերներ, որոնք դրսից նետվում են դեպի մեզ, մենք ունենք սոցիալական, տնտեսական խնդիրներ: Եվ դա կարող էինք լուծել և այսօր էլ կարող են լուծել միայն այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական ներուժ, բարեփոխումներ կատարելու հստակ կամք: Դրա համար պետք է համախմբված լինենք, չնայած խոսվում է այն մասին, որ ազատ քաղաքացու օրն է, քաղաքացին է ամեն ինչ որոշում, բայց այդ երևույթները մնացին իբրև կարգախոսներ: Այսինքն՝ մենք չկարողացանք հաղթահարել մեզ տարանջատող ներքին արգելքները և դեռ հակառակը՝ ստեղծվեցին նոր արգելքներ:

Բացի դրանից, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, շատերը մտածում էին, որ մենք դուրս ենք գալու երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան թնջուկից, գնալու ենք առաջ, ձևավորվելու են նոր ուժեր, բայց մենք տեսնում ենք, որ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ նշվում է, որ հայոց քաղաքական դաշտում կան երկու բևեռներ. մեկն ինքն է՝ «Իմ քայլի»-ի թիմով և մյուս բևեռը` Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, այսինքն՝ անցյալը: Հեղափոխության ամենամեծ ձախողումը կարելի է համարել այն, որ հանրության մեջ իսկապես շարունակեցին մնալ սևերը և սպիտակները, բայց ես համոզված եմ, որ հետագա զարգացումները ցույց կտան, որ դա այդպես չէ, այս իշխանություններին քննադատողները միայն այդ թևից չեն, կա ձևավորված քաղաքական դաշտ, որը պարզապես սպասում է:

Պետք է նշել, որ ձախողումներից ամենակարևորն օրենսդրական արդյունավետ կարգավորումները չընդունելն էր՝ ընտրական օրենսգրքի փոփոխություններից մինչև սահմանադրական փոփոխություններ, բայց սահմանադրական փոփոխություններ ասելով՝ նկատի չունեմ սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը, նկատի ունեմ առանցքային դրույթների փոփոխությունների փաթեթը, կառավարման համակարգի փոփոխությունը, որոնց մասին հեղափոխության օրերին խոստումներ էին հնչում:

-Տիկին Դիլբարյան, արտահերթ քաղաքական զարգացումների հեռանկար տեսնո՞ւմ եք:

-Դժվար է կանխատեսումներ կատարել հերթականի և արտահերթի վերաբերյալ, բայց եկեք նշենք՝ երկու տարին արդեն անցել է, հետևաբար, հերթական ընտրություններից էլ մեզ շատ երկար ժամանակ չի բաժանում, ուստի, եթե այսօր էլ տեղի չունենան օրենսդրական բարեփոխումները, չկատարվեն խոստումները, կարելի է ասել, որ հեղափոխական օրակարգը ձախողում ենք:

Ցանկացած զարգացում բացառելը տեսական մակարդակում անհնար է և պատահական չէ այն, որ Նիկոլ Փաշինյանը ևս յուրովի խոսում է հիասթափվողների մասին՝ փորձելով իր ձևով դասակարգել: Մարդիկ հիսաթափվում են տարբեր պատճառներով՝ մի մասը, այո՛, նեղ անձնական խնդիրների ձախողման, բայց շատերը հիասթափվում են նշված բարեփոխումների չկատարման պատճառով: Երկու տարի անց չենք կարող ասել, որ ունենք համաշխարհային և մեր ազգային պատկերացումներին համապատասխանող հակակշիռների վրա հիմնված իշխանություն, որի մաս պիտի լինի նաև դատաիրավական ոլորտը: Հեղափոխության հիմքում դրված խնդիրներն իրենց լուծումը չեն գտնում:

-Տիկին Դիլբարյան, Դուք ակնարկում եք, որ Նիկոլ Փաշինյանը ևս հասկանում է, որ այս փուլում կարող են լինել անսպասելի զարգացումներ:

-Ես կարծում եմ, որ կուսակցություն ունենալով և հեղափոխություն իրականացնելով՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ձեռք են բերել համապատասխան փորձառություն թե՛ դրական, թե՛ բացասական առումով, ուստի հասկանում են՝ օրինաչափ զարգացումներն ինչպիսին կարող են լինել, և պատահական չէր, որ երկու տարվան համընթաց սկսեցին խոսել հիասթափվածների մասին: Հիասթափությունը քաղաքական կատեգորիա չէ, զգայական վիճակ է, իսկ քաղաքական այն կլինի, որ հիասթափությունից մարդիկ դիմեն այլ ծրագերի իրականացմանը, ինչն իր մեջ ունի առողջ տարրեր: Ուզում եմ նաև շեշտել, որ եթե չկա քննադատություն, չկա այլընտրանք` ցանկացած իշխանություն մտնում է տեղապտույտի մեջ:

Պարոն Փաշինյանի ելույթները միշտ ավարտում են «Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով» կարգախոսով, շատ կուզենայի, որ այդ կարգախոսն իսկապես անկեղծ լիներ և այդ նույն սիրով ինքը վերաբերվեր նաև իրեն քննադատողներին, որովհետև այդ քննադատողները մտահոգված են Հայաստանի ապագայով: Թիմից դուրս հնչող ցանակացած քննադատություն անմիջապես պիտակավորվում է և համարվում է ապակառուցողական, ինչն այդպես չէ: