Չի կարող առաջադիմել մի երկիր, որի մտավորականությունը, քաղաքական, պետական գործիչները զուրկ են չնչին իսկ վեհությունից
Այսօր Քաղաքացու օրն է, և մի բան եմ ուզում ասել մեր ժողովրդի մեջի քաղաքացի (պողոսներին), ուշադիր լսեք` դուք և Ձեզ լավ համոզել էին, որ Սերժ Սարգսյանը չարի մարմնավորումն է մեր երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային դրախտը անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան։ Ցավոք սրտի, մինջ օրս կան նիկոլանման մարդիկ որոնք տառապում են Սարգսյանական և Քոչարյանական բարդույթով և մինչ օրս ենթագիտակցական մակարդակում պայքարում են ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Իմ համոզմամբ երկու տարի անց Սերժ Սարգսանին քննադատելը ոչ միայն պոպուլիզմ, մանիպուլիացիա է, այլ նաև վախկոտություն։ Արդյոք երկու տարի անց դուք ստացա՞ք այն ինչ Ձեզ խոստացել էին, հիմա դուք ապրու՞մ եք Ձեզ խոսք տված դրախտային Հայստանում, իհարկե ո՛չ:
Երկրում գոյություն չունի ճշմարտություն: Երկրում համատարած թևածում է կառավարիչների խաբեությունը և քաղաքացիների ինքնախաբեությունը, որոնց անմիջական պատճառը տգիտությունն է և կամազրկությունը։ Չի կարող առաջադիմել մի երկիր, որի մտավորականությունը, քաղաքական, պետական գործիչները զուրկ են չնչին իսկ վեհությունից։ Անհեթեթություն է խոսել մի երկրի անկախության մասին, որը քաղաքական, տնտեսական, գաղափարական և հոգեբանական առումներով լիովին գտնվում է օտար երկրների ազդեցության տակ, որի և արտաքին, և ներքին քաղաքականությունը որոշվում է ըստ այլ երկրների, և ոչ թե երկրի բնակչության անվտանգության շահերի։ Շարունակվող տգիտությունը, պոպուլիզմը և մանիպուլյացիան իշխանությանը և անհատին սպասարկող կուսակցությունների կողմից դրա բավական հաջող քողարկումը արդեն իսկ խոսուն փաստեր են այն ամենի մասին, թե ինչ է կատարվում երկրում, որի գլխավոր պատասխանատուն Նիկոլն է և իր իշխանությունը, և իհարկե բաժնեմաս ունի նաև հասարակության մի մասը, որն իր պարզունակությամբ ոգևորել և շարունակում է ոգևորել ատելություն քարոզող իշխանությունների հակապետական քաղաքականությունը վերջին երկու տարվա ընթացքում՝ երբեմն դերերի անակնկալ փոփոխությամբ։
Հ.Գ. Պաշտոնյան, կարիերիստը կամ դեմագոգը կարող են խոսել հեղափոխությունից, քանզի դա իշխանությունը պահպանելու հիմնաքարերից մեկն է, բայց անհեթեթություն է, երբ շարքային (պողոս) քաղաքացին է անտրամաբանորեն խոսում հեղափոխությունից, որը վկայում է հասարակության, մեղմ ասած, քաղաքականապես ցածր մակարդակի վրա գտնվելու մասին։
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն