Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջը Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճ Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ) ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)
Կարծիք

Հանրային խորհրդի նախագահին հիշեցնելու համար. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշել է՝ «չեմ հիշում, որ որևէ անփող, անտեր մեկի համար անվճար խորհրդատվական օգնություն տրամադրվի, այսպես հրապարակայնորեն փաստաբանների խումբ հավաքվի»: Դրանից հետո, կառավարության խորհրդակցական մարմնի՝ հանրային խորհրդի նախագահը իրեն իրավունք է վերապահել անկախ փաստաբանների պալատի փոփոխությունների մասին խոսել՝ շուտ և արտահերթ:

Ցավում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ստախոսության ճանապարհն է ընտրել և հիշողության կորստի վրա հղում կատարելով փորձում է հասարակությանը մոլորեցնել:

Փաստաբանների պալատը իշխանության ղեկին գտնվող անձանց և ուժերի գոյությունից անկախ, մշտապես իրավաբանական օգնություն է առաջարկել, երբ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիների իրավունքների սահմանափակումներ կամ խախտումներ են արձանագրվել, կամ կարող էին արձանագրվել:

Հիշեցման կարգով մի քանի դրվագ նախորդ իշխանությունների ժամանակ՝

1. 17.04.2018թ. Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խումբ է ձևավորել:

 

2. 20.03.2017թ. ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» երթի առնչությամբ ոստիկանության և քաղաքացիների միջև բախումների և քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերով Փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով:

 

3. 18.07.2016թ. Փաստաբանների պալատը հայտարարել է, որ կամավոր փաստաբանների միջոցով պատրաստակամ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, քանի որ ՊՊԾ գնդի գրավման հաջորդող օրերին մեծաթիվ քաղաքացիներ բերման էին ենթարկվում:

Չեմ անդրադարձել այլ միջոցառումներին, այդ թվում՝ Էլեկտրիկ-Երևանի ժամանակ փաստաբանների իրավաբանական օգնության, մարզերում իրավաբանական օգնության կազմակերպման և այլ դեպքերին, ինչպես նաև փաստաբանների պալատի դատապարտող հայտարարություններին:

Մի քանի հիշեցում՝
1. Փաստաբանների պալատի նախագահին և խորհրդի անդամներին ընտրում են փաստաբանները և փաստաբաններն էլ կարող են վաղաժամկետ ճանապարհել իրենց կողմից ընտրված անձանց.

2. Փաստաբանությունը չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ.

3. Փաստաբանների պալատում չկան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փաթեթներ, ինչպես ցինիկաբար ակնարկում է Ստյոպա Սաֆարյանը: Հայտնում եմ, որ Փաստաբանների պալատում չկան նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի փաթեթներ:

Ամփոփելով նշվածը, հայտնում եմ, որ՝ Փաստաբանների պալատը նախկինում էլ կազմակերպել է մարդկանց անվճար իրավաբանական օգնության տրամադրումը և դա կախված չի եղել այն հանգամանքից, կիսում է այդ անձանց գաղափարները, թե՝ ոչ: Յուրաքանչյուր ոք իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունի, իսկ մեծ մասշտաբի միջոցառումների ժամանակ, դրա կարիքն ավելի մեծ է, քանի որ հաճախ մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը մեծ աղմուկի ներքո «խլանում է»»: