Ծափահարում եմ քեզ Նիկոլ Փաշինյան, շոուդ ստացվեց, բայց մասամբ
Ձեր բոլորի պապիկը: Ձե՛ր ու Նիկոլի, բայց ոչ թե իմ...
Երեկ մի տարեց մարդ Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ կակաչները ձեռքին կանգնել էր: Ոչ մի լրատվականի ներկայացուցիչ չկար, բացի Ազատություն ռադիոկայանից, որն էլ սկսեց լուսաբանել:
Առաջին կասկածս այստեղ հայտնվեց:
Համացանցը պայթեց: Հույզե՜ր, էմոցիա, տարբեր կարծիքներ:
Մի փոքր ժամանակ անց, այլ քաղաքացիների ուղեկցությամբ ձեր բոլորի պապիկը հայտնվում է եկեղեցու բակում, պարզապես նրա ձեռքին արդեն ոչ թե կակաչներ էին, այլ՝ մեխակներ: Այստեղ 2-րդ կասկածս հայտնվեց: Իսկ համացանցը շարունակում էր պայթել՝ Արտուշ պապիկը, մեր բոլորի պապիկը, Հայաստանի սիմվոլը և այլն: Լռում էի:
Սրան էլ հաջորդում է Հակոբյան Աննայի, Աբաջյան Գոհարի, Սաֆարյան Ստյոպայի գրառումը, որտեղ ձեր բոլորի պապիկին ուղեկցում էին Ծիծեռնակաբերդ: Այս աենին տագնապով ավելանում է Ֆեյքերի ՊՈԱԿ-ը, որպեսզի լայքերով և մեկնաբանություններով շոուն ապահովեն: Սա էլ 3-րդ կասկածս:
Զուգադիպությու՞ն՝ չեմ հավատում: Շոո՞ւ՝ այո՜: Այս ամենին էլ գումարում ենք այն կեղտոտ իրականությունը՝ Աբաջյան Ռոբերտի կեղծ պապիկը, ոստիկան Աշոտի հեղափոխական կեղծ տատիկը, անդադար շոուներ, արժեքների ոտնահարում և ստանում ենք իրական, բայց լպրծուն պատկերը:
Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի և դեռ 2018թ.-ից:
Ծափահարում եմ քեզ Նիկոլ Փաշինյան, շոուդ ստացվեց, բայց մասամբ: Նկարը քեզ նվեր:
Ներողություն, բայց չեմ հավատում ձեր պապիկին և ունեմ դրա բոլոր պատճառները:
Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն