«Ո՞վ է այս «գրանդիոզ» գաղափարի հեղինակը». Նաիրա Զոհրաբյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ակնհայտորեն գերազանցելով իր լիազորությունները, հորդորում է քաղաքացիներին վճարել կոմունալ ծախսերը, քանի որ հանձնաժողովը մտածել ու որոշել է՝ այսօրվանից կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը վերացել է։
Փաստորեն, էս հանձնաժողովը որոշել է, որ եթե սոցիալական որոշ խմբերի հաշվի համարի վրա 27, 67 կամ 100 հազար դրամ են փոխանցել, պարետի կոչով տանը նստած չաշխատող քաղաքացին պիտի վազի գազ-լույս-ջուր մուծի ու գա տուն` «գալադովկա» անի։ Իսկ այն հազարավորները, ովքեր խելոք տանը նստած են ու աջակցության ոչ մի «պակետում» չկան, նրանց գազ-լույս-ջուր եռամիասնությունը կանջատվի ու վերջիններս անլույս ու անգազ «գալադովկա» կանեն։
Հա, չմոռանաք հանկարծ, որ հազարավոր ընտանիքներում հոսանքի անջատման հետ ինտերնետն էլ է գնալու, ու երեխաները հրաժեշտ են տալու հեռավար ուսուցմանը։
Եվ ուրեմն՝ քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք էս վատ, շատ վատ գաղափարն ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի։
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն