Ինձ քաղաքական հետապնդման ենթարկելով՝ հեռացրել են․ Հ1-ի նախկին աշխատակից
Հանրայինի նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկար էի սպասել այն օրվան, երբ դիմացինի հետ վատ վարվող մարդիկ կտեսնեն ու կզգան իրենց մաշկի վրա այդ վատ վերաբերմունքի ամոթալիությունն ու ցավալիությունը: Պետրոս Ղազարյանն ու Մարգարիտա Գրիգորյանը հեռացվեցին Հ1-ից:
Նախկինում չեմ անդրադարձել այս թեմային, բայց հիմա պատրաստվում եմ հերթով ներկայացնել տարբեր դրվագներ այս մարդկանց գործելաոճից: Հանրային հեռուստաընկերությունում ինձ քաղաքական հետապնդման են ենթարկել. քաղաքական հետապնդում՝ պայմանավորված իմ բարեկամական կապերով (դրա մասին առաջիկայում կխոսեմ), քաղաքական հետապնդում՝ պայմանավորված նրանով, որ ըմբոստացել եմ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկային հակասող երևույթների դեմ: Միայն մի բան կպատմեմ` ինձ ստիպել են, որ բանակաշինության մասին պատմող ռեպորտաժից հանեմ Միքայել Հարությունյանի կադրերը, քանի որ կար քաղաքական նման հրահանգ:
Ինձ քաղաքական հետապնդման ենթարկելով, կեղծ բանսարկություններով հեռացրել են աշխատանքից, ինչն այս պահին դատարանում վիճարկում եմ: Այս մասին հետո կխոսեմ: Հիմա ուղղակի ուզում էի ասել, որ տիկին Գրիգորյան և պարոն Ղազարյան, դուք ստացել ենք այն բումերանգը, որն ավելի վաղ նետել էիք: Իսկ Հանրայինը դեռևս ամբողջովին մաքրված չէ: Պիտի հեռացվեն նաև բոլոր կատարածուներն ու սուտ մատնություն տվողները»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն