Լավրովը հայտարարեց, որ բանակցային սեղանին է փուլային տարբերակը, ՀՀ ԱԳ նախարարը պետք է հրաժարական տա. Բեքարյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ժամ առաջ պետք է հրաժարական տա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև՝ առաջին փուլերի ակնկալիքը) և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը չի համապատասխանում իրականությանը, ապա սա ուղղակի ցուցիչ է՝ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների լիակատար տապալման, քանի որ ապատեղեկատվական դիվերսիան երբևէ առանց պատճառի չի կազմակերպվում:
Եթե ՌԴ արտգործնախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա գործ ունենք Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերի տապալման և սեփական հանրությանը հետևողականորեն ստելու հետ:
Երկու դեպքում էլ՝ արտգործնախարարը պետք է հրաժարական տա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից:
Եթե արտգործնախարարը չի հեռանում կամ հեռացվում, դա կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է, դրանից բխող բոլոր հետևանքներով...
Հ.Գ. Լավրովին հարց է տրվել նաև գազի գնի հետ կապված, պատասխանը շատ խոսուն է»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն