Երկու տարի կորցրել եք, եւ դա՝ ամենամաքուրը, ամենալավը, ամենաճիշտը լինելու մոլուցքի դողէրոցքից․ Անի Սամսոնյան
Երբ կարդացի ՀՀ վարչապետի «Մեծ հիասթափության մոդելավորումը» վերնագրով տեսանյութի վերնագիրը, մտածեցի, որ վերջապես նա կանդրադառնա հարկադիր պարապուրդի մատնված և անփող քաղաքացիներին, վարձով ապրող, բայց վարձի փող չունեցող քաղաքացիներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մարդկանց, օրեցօր սննկացող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր այսօր սպասում են պետության աջակցությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
«Բայց ես սխալվեցի։ Պարզվեց սա հերթական շանտաժի պես մի բան է։ Հիշում եք, չէ՞, ով որ դեմ էր հանրաքվեին՝ պետական դավաճան էր։ Հիմա ով որ համարձակվի հիասթափվել իշխանությունից, ուրեմն նա
նախկին իշխանավոր է,
նախկին իշխանության սպասարկող,
կոռուպցիոներ,
կրիմինալի ներկայացուցիչ,
իշխանությանը սպասարկող ուժեր,
արևմտամետ,
ռուսամետ,
իշխանությունից նյութական ակնկալիքներ ունեցող մարդիկ, ընկերներ և բարեկամներ,
(Եկեղեցու և Սփյուռքի անունը ամաչում եմ տալ այս կոնտեքստում)»:
Շարունակեք շերտավորել Հայաստանը և մոդելավորել հայերին, գրել է Անի Սամսոնյանը։ «Բայց վստահեցնում եմ դա ձեզ այլևս վարկանիշ չի բերում։
Երկու տարի կորցրել եք։ Եվ դա՝ ամենամաքուրը, ամենալավը,
ամենաճիշտը լինելու մոլուցքի դողէրոցքից»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն