Ցանկացած իշխանության երազանքն է ունենալ չորրորդական հարցերը կարևորող հասարակություն
Երրորդ օրն է, խոսում ու քննարկում են Նիկոլ Փաշինյանի հազը, ջուր խմելը, դեմքը ծամածռելն ու այն ինչ տեղի էր ունենում ուղիղ եթերի առաջ: Լավ, եթե հումոր է, նորմալ է, բայց ոնց կարելի է լրաջացնել նման թեմաները, ո՞վ չի հազում ու ո՞վ դեմք չի ծամածռում, ով հանրային խոսքի առաջ ձայն չի բացում և այլն: Եթե մեր հասարակությունն այս մակարդակի վրա է, ուրեմն այն ինչ ունենք, մեզ սա էլ է շատ, ինչու՞ չեք խոսում գալիք շատ ծանր ամիսների մասին, ինչու՞ չեք խոսում, որ վարչապետի վերջին ուղերձն ըստ էության ոչ մի նոր բան չէր պարունակում ու շատ հանգիստ կարող էր ընդամենը չլինել, ինչու՞ չեք քննադատում կառավարությանը, որ կրկնակի նվազող հարկային եկամուտների պարագայում առանց մարդկանց կարծիք հարցնելու նրանց փոխարեն վճարում է կոմունալների մի մասը ու ինչու՞ հարց չեք տալիս, թե պարոն Փաշինյան դեռ բյուջեում փող կա, բա սեպտեմբեր-հոկտեմբերին ի՞նչ եք տալու, կամ ինչու չեք տանում ծախսերը կրճատելու քարոզ ու վերջապես` «Կորոնավիրուսն ում շունն է» արտահայտությունից հետո ի՞նչու փոխեցիք Ձեր կարծիքը, ո՞վ ինչ զեկուցեց կամ ստիպեց Ձեզ հետ կանգնել Ձեր խոսքից:
Թե չէ հազալ, փռշտալ, ծիծաղել... ցանկացած իշխանության երազանքն է ունենալ չորրորդական հարցերը կարևորող հասարակություն:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն