Ոչինչ մեզ չէր խանգարում նրանց հատ-հատ տնից հանել եւ սամասուդ անել. Փաշինյան
Այսօր մեզ մեղադրում են ատելություն սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը: Այս մասին ֆեսյբուքյան ուղիղ եթերում ապրիլի 19-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով իրենց հասցեին հնչող հայհոյանքներին՝ Փաշինյանը ժողովրդին խորհուրդ տվեց, ոչ թե նյարդայնանալ, այլ՝ անտեսել:
Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ» եւ եկել է ժամանակը նրանց զտելու:
Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում հայհոյանքները ավելացել են, որովհետեւ կոռուպցիոն գործերով կան որոշակի արդյունքներ, ինչի պատճառով նախկինները «հիստերիայի» մեջ են:
Պատճառը, ըստ նրա, նաեւ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումն է վերջին փոփոխություններն են. «Հեսա կորոնավիրուսային Սահմանադրական դատարանի հերթն էլ է գալու, որին փրկեց միայն կորոնավիրուսը, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն