Տարածված տեսանյութը որևէ ձևով չէր կարող վարկաբեկել Փաշինյանին
Տարածված տեսանյութը որևէ ձևով չէր կարող վարկաբեկել Փաշինյանին, քանզի հազը շատ բնական երևույթ է, ժամանակ առ ժամանակ բնորոշ բոլոր մարդկային և շատ կենդանի արարածներին։Այն չի հանդիսանում մարդուն, նրա բարոյաիմացական որակները բնութագրող, վարկաբեկող երևույթ։
Բայց սա շատ լավ առիթ է հանրությանը մոլորեցնելու, որ «Փաշինյանին թիկունքից հարվածում են ու չեն թողնում, որ նա աշխատի այլապես սարեր շուռ կտար»։ Որպես հետևանք «հեղափոխական աշխատավորությունը», իսկ այս դեպքում նաև «հեղափոխական, առաջադեմ մտավորականությունը» պահանջում է գտնել և խստագույնս պաժել մեղավորներին, այս դեպքում «մաքրել հանրային հեռուստատեսությունը»։
Հետևանքները խիստ կանխատեսելի են։ Սեփական քաղաքական թիմի, նրա լիդերի շուրջ, դեմ սեփական ձեռքերով ցածրորակի հակաքարոզչություն կազմակերպելը, շրջանառելը քաղաքական և քարոզչական տեխնոլոգներին ծանոթ երևույթ է և ամբողջովին տեղավորվում է քաղաքական PR-ի տրամաբանության, «ժողովրդի ուշադրությունը շեղելու» գործիքակազմերի մեջ, որի մասին շարքային «Պողոսները» չգիտեն։ Բայց ազգ բարեբախտաբար միայն «Պողոսներից» չի բաղկացած։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն