Դանիել Իոաննիսյանին մեկդ փոխանցեք՝ որ ինքը ՈՉ մեկ է. Արփինե Հովհաննիսյան
Դանիել Իոաննիսյանին մեկդ փոխանցեք՝ որ ինքը ՈՉ մեկ է, որ ինձ հորդորի կամ սադրի մեր կազմակերպության Ֆինանսավորումը ասել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը` արձագանքելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանի այն գրառմանը, որ ինքը կեղծ դիտորդություն է արել Արցախում:
«Երկու տարի առաջ իր մասին իմ հնչեցրած գնահատականից հետո աշխատել եմ չանդրադառնալ ստորեւ բերվող պերսոնաժի Չմտքերին։
Դանիել Իոաննիսյանին մեկդ փոխանցեք՝ որ ինքը ՈՉ մեկ է, որ ինձ հորդորի կամ սադրի մեր կազմակերպության Ֆինանսավորումը ասել։ Կհրապարակեմ սահմանված կարգով։ Սա մեկ։ Ի դեպ՝ տղա՜ ի տարբերություն քո սորոսական դոլարային միլիոնների, մեր ծախսերը խիստ համեստ են, դրամով են ու միլիոնի չեն հասնում։ Հիշիր՝ պատասխան ես տալու, եթե չապացուցես, որ գողացած փողեր են։
Դու Սորոսի չգողացած փողերը ծախսիր ու հայրենիք եւ Արցախ բառերը արտաբերիր՝ առանց ամաչել։
Ուրեմն՝ սույն անձի ազդեցությամբ գործող կայքը զանգահարել էր ինձ երկու օր առաջ՝ հարցնելով արդյոք կազմակերպությունը արել է դիտորդություն թե ոչ՝ ասացի այո ( ես վատառողջ լինելու պատճառով 2-րդ փուլում անձամբ ներկա չեմ եղել): Հաջորդ հարցը հետեւյալն էր՝ ձեր կազմակերպությունը ունի պետական կամ մասնավոր ֆինանսավորում ունի թե չէ։ Ասացի, որ ունենալ պետական ֆինանսավորման մենաշնորհ կարող է ունենալ միայն Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Transparency international»-ը։ Հաշվի առնելով, որ շաաատ վաղուց արդեն աշխատանքային ժամ չէր, խոսակցությունը ընդհատել եմ ու կախել լսափողը։
Արցախցի դիտորդին անգրագետ ասողը անհայրենիք անդաստիարակ է։ Հատկապես՝ սեփական դիտորդների ագրեսիվ ու թշնամական պահվածքի դեպքում։
Այո հիգիենայի նորմերը մեր դիտարկած ԲՈԼՈՐ տեղամասերում պահպանվել են։
Սրացումները հասկանալի են։ Գարունը կապ չունի։ Մի նեղվի՝ էլի կդիտարկես՝ աշխարհի ամենամեթոդաբան դիտորդ ջան։ Ու գուցե անգամ՝ փչացնես էլ ինչ որ բան։
Հ.Գ. Մեթոդանություն եւ այլ՝ զեկույցում։
Հանգիստ նստեք տեղներդ։ Ամենաիրավաբան ամենամեթոդաբան ամենաֆիզիկոս ջան։
Հ.Գ.Գ. Մեկ էլ ֆեյքերիդ ասա Արցախին վերաբերող փոստերի տակ լկտիաբար չարտահայտվեն։ Իշխանական մյուս ֆեյքերը այլ տեղեր են գրում»,- գրել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն