Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջը Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճ Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ) ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)
Կարծիք

Պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34. Արմեն Եղիազարյան

Պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34, մահածության գործակիցը՝ 2,28%: Նման կանխատեսում է արել Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն 7-րդ կանխատեսումը, այս անգամ ապրիլի 16 տվյալներով տալիս է համարյա նույն արդյունքը՝ պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34, մահածության գործակիցը՝ 2,28%:

Մի քանի խոսք կորոնավիրուսի էկոնոմիկայի մասին։ Ուղղակի ծախսերի մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չգտա, բացի բուժում ստացողների քանակից, որը հայկական մամուլի տվյալներով, ապրիլի 15-16 դրությամբ կազմել է 797 հոգի, որից 30՝ ծանր, 767՝ միջին և 362՝ թեթև, որոնք բուժում չեն ստացել։ Օգտագործելով ռուսական տվյալները՝ (Սանկտ-Պետերբուրգի Բոտկինի անվան հիվանդանոց) ստանում ենք, որ ծանր հիվանդի բուժումը արժի 1,3 միլիոն դրամ, միջին ծանրությանը՝ 392 հազար դրամ, մեկ հիվանդի համար (առանց թեթև դեպքերի)՝ 427 հազար դրամ։ Հայաստանում թեստերի քանակը ապրիլի 16 դրությամբ 9632 էր։ Այստեղ նույնպես տեղական արժեքը չգտա և օգտագործել եմ Ռուսաստանի թվերը (Роспотребназор), 1 թեստի արժեքը՝ 1200 ռուբլի կամ 8175 դրամ, ընդհանուր արժեքը՝ 78,7 միլիոն դրամ։ Այսպիսով, ուղղակի ծախսերը կազմել են ապրիլի 16-ի դրությամբ 419 միլիոն դրամ։ Կան իհարկե այլ ուղղակի և անուղղակի ծախսեր, բայց դրանք չպետք է էականորեն ավելացնեն նշված գումարը։

Հիմա անդրադառնանք կորուստներին։ Համաձայն Վահրամ Ավանեսյանի հաշվարկներին (Հայաստանի համար այլ հաշվարկներ ինձ հայտնի չեն) արտակարգ իրավիճակի մեկ օրվա ընթացքում Հայաստանը կորցնում է 51 միլիոն դոլար։ Ապրիլի 16-ի դրությամբ գումարային կորուստը կկազմի 1 530 միլիոն դոլար, կամ կորոնավիրուսի մեկ դեպքի հաշվարկով՝ 1.32 միլիոն դոլար (ուղղակի ծախսերը՝ 377 հազար դրամ)։ Ահա այսպիսի տխուր էկոնոմիկա։

Հիմա փորձենք հասկանալ, ինչ կլիներ, երե Հայաստանը կարանտին չհայտարարեր։ Ինչպես հայտնի է կա երկու երկիր որոնք կարանտին չեն հայտարարել՝ Շվեցիան և Բելարուսը։ Հայաստանը այդ երկրների հետ համեմատելու համար արված են հետևյալ ենթադրություններ՝ (1) ամեն երկիր ունի կորոնավիրուսի տարածման կրճատման իր արագությունը և մահացության գործակիցը, որոնք կարող են էականորեն տարբերվել․ (2) կարանտինը նպատակաուղղված է բնական տարածման արագությունը կրճատելուն, դրանով պակասացնելելով դեպքերի և մահերի քանակը, որոնք կախված են դեպքերի քանակից, բայց ամեն երկրի համար տարբեր հարաբերակչությամբ․(3) երկրները պետք է գտնվեն պանդեմիայի տարածման մոտավորապես նույն փուլում։

Քանի որ Հայաստանը և Շվեցիան գտնվում են պանդեմիայի զարգացման մոտավորապես նույն՝ ստաբիլիզացիոն փուլում և մոտ են դրա ավարտին, կարելի է համեմատել տարածման արագությունները այդ երկրներում մարտի 17-ից ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի համար՝ օրական 9,4%, Շվեցիայի՝ 8,1%, այսինքն այս դեպքում դեպքերի և, հետևաբար, մահերի քանակը կկրճատվեր, ավելանալու փոխարեն։

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այն ներկայումս գտնվում է պանդեմիայի տարածման փուլում, որը բնութագրվում է տարածման ավելի բարձր արագությամբ, այդ պատճառով համեմատությունը անիմաստ է։ Սակայն հետաքրքրական է որ Բելառուսում տարածման արագությունը վերջին շաբաթվա ընթացքում ավելի ցածր էր, քան Ռուսաստանում, որտեղ մասնակի կարանտինը գործում է մարտի 30-ից և անընդհատ ընդլայնվում ու խստացվում է (վերջին 6 օրում Բելառուսում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 15,2%) ։

1933 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը իր ինաուգացիոն ճառում ասել էր - the only thing we have to fear is...fear itself․ Հիմա տեղի ունեցավ հակառակը՝ կորոնավիրուսի նկատմամբ իրրացիոնալ և ոչնչով չհիմնավորված վախը հաղթեց ամեն տեղ բացի Շվեդիայից և Բելառուսից, ցավալիորեն նաև Հայաստանում»։