Տարեսկզբից երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա ձևավորվել է բեռ՝ 2 դրամի չափով
Գազային պսևդո-բանակցություններով խլացված՝ անտեսում ենք այն կարևոր հանգամանքը, որ տարեսկզբից երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա ձևավորվել է բեռ՝ 2 դրամի չափով: Վերջինս Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացմանն ուղղված վարկի մայր գումարի մարման արդյունքն է:
Հատկանշանակ է, որ ՛՛էներգահամակարգի օպերատորի հետ բանակցությունների արդյունքում ՛՛ (ՀԾԿՀ ձևակերպումը) սակագնի բարձրացում չի նախատեսվում:
Ակնհայտ է, որ կառավարությունն որոշել է գնալ կամ սուբսիդավորման կամ էլ օպերատորին որոշակի արտոնությունների տրամադրման ճանապարհով: Երկու դեպքերում էլ, սակայն, անվտանգային ռիսկերն ակներև են, քանի որ նման գործիքակազմի կիրառումը թույլ է տալիս ընդամենը կարճաժամկետ լուծում տալ խնդրին: Խոշոր հաշվով, Հայաստանի ներկայիս էներգետիկ կոնյունկտուրայի պահպանման դեպքում էլեկտրաէներգիայի սակագների աճն անխուսափելի է:
Այս ամենին գումարում ենք նաև ամռանը գազի սակագների սպասվող աճն ու ստանում ենք մի իրավիճակ, որը ճիշտ կառավարելու համար (դրանից դուրս գալու մասին դեռ կլռեմ) օր առաջ անհրաժեշտ է թե տնտեսական ու տեխնիկական, թե քաղաքական ու աշխարհաքաղաքական մեխանիզմներ մշակել:
Հայաստանի էներգետիկան թևակոխում է խորքային ճգնաժամի շրջան, ինչի նախադրյալները ձևավորվել են տարիներ շարունակ իրականացվող ապազգային էներգետիկ քաղաքականության ու վերջին 2 տարիներին ոմորտի իներցիոն ու ապաանվտանգային կառավարման արդյունքում։
Հ.Գ. Քանի ուշ չէ, վերադարձրեք էներգետիկայի նախարարությունը։ Դրա լուծարումը տարածաշրջանում ընթացող աշխարհատնտեսական փոխակերպումների պայմաններում միանգամայն սխալ ու ազգային անվտանգության համար լուրջ ռիսկեր պարունակող քայլ էր։
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն