Նիկոլ Փաշինյանը վարժեցրել է «կորոնավիրուս» շանը եւ նրանից առավելագույն օգուտ է ստանում
Այս իրավիճակում, երբ թվում էր, թե Կառավարությունն ու Ազգային Ժողովը պետք է օրուգիշեր աշխատեին համաճարակի դեմն առնելու եւ պատրաստվեին ետհամաճարակային ճգնաժամը հաղթահարելուն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աշխատում է այնպիսի օրենքների վրա, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ, այլ ուղղված են ընդդիմախոսներին լռեցնելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի ենոքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Նիկոլ Փաշինյանը հարց էր հնչեցրել․ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», հիմա պարզվում է, որ հենց իր շունն է։ Ճիշտ չէ ասել, թե նա լուրջ չի վերաբերվում համաճարակին։ Օգտվելով իրավիճակից, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովով սղացնում-անցկացնում է այնպիսի օրենքներ, որոնք հանգիստ պայմաններում բազմաթիվ հարցականների առիթ կտային ու մեծ հանրային քննարկումներ կպահանջեին։ Առանց դատարանի որոշման գույքի բռնագանձման մասին օրենքը, բռնության խոսքը քրեականացնելու օրենքը, քաղաքացիների հեռախոսային խոսակցություններին եւ գեոլոկացիային հետեւելու մասին օրենքը, անգամ Հանրային հեռուստատեսությանը գովազդային հնարավորություններ տալու նախաձեռնությունը լուրջ հանրային բողոք կառաջացնեին նախկինում։ Այնպես, որ Նիկոլ Փաշինյանը վարժեցրել է «կորոնավիրուս» շանը եւ նրանից առավելագույն օգուտ է ստանում։ Այս իրավիճակում, երբ թվում էր, թե Կառավարությունն ու Ազգային Ժողովը պետք է օրուգիշեր աշխատեին համաճարակի դեմն առնելու եւ պատրաստվեին ետհամաճարակային ճգնաժամը հաղթահարելուն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աշխատում է այնպիսի օրենքների վրա, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ, այլ ուղղված են ընդդիմախոսներին լռեցնելուն։ Որովհետեւ գիտեն, որ սանձել են կորոնավիրուսի շանը եւ նրան աշխատեցնում են իրենց շահերի համար։
Ճիշտ է, փակ են փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունները, շատերը հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, սակայն Նիկոլ Փաշինյանի սիրելի օլիգարխների ձեռնարկությունները աշխատում են, փող են բերում, այնպես, որ նա անձնապես էլ ֆինանսապես չի տուժում»;


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն