Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջը Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճ Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ) ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)
Կարծիք

Պարո՛ն վարչապետ, ուղղակի ապշում եմ, որ մինչ օրս որևէ մեկը Ձեզ չի զեկուցել, որ ժողովուրդը, այո՛, շատ վա՛տ ու բացասաբա՛ր է ընդունել պարգևավճարների այս տեղատարափը

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ երեկ Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանի խոսքին առ այն, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխական ամբիոնից իր կողմից ժողովրդին տված խոստման իրագործումն է։

Վարչապետ Ն․ Փաշինյանը երեկ Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հիշեցրել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխական ամբիոնից իր կողմից ժողովրդին տված խոստման իրագործումն է։

Միաժամանակ Ն․ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդի լեգետիմ իրավունքն է՝ որոշելու, որ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը վատ որոշում է։
Բացի այդ, վարչապետն արձանագրել է, որ Ժողովրուրդը կարող է ցանկացած պահի անի նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի էն հին-բարի ժամանակների պաշտոնյաներին, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում և լափում են պետական համակարգը, ովքեր փայ են մտնում բիզնեսներում, ում համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ թվով գումար է, թե ինչքան փող մտավ իրենց գրպանը, իրենց եղբայրների, աներների, զոքանչների և մնացածների գրպանը՝ նշելով, թե սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք։

Ինձ համար իսկապես տարակուսելի է, որ Ն․ Փաշինյանի ընկալմամբ իր իշխանության այլընտրանքը կարող է լինեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը։
Այսպիսի սցենար որևէ պարագայում չի կարող լինել, և շատ սխալ է, որ իշխանությունը փորձում է նախկինների վերադարձի հեռանկարով արգելակել քաղաքական քարտեզի նորոգումն ու որակապես նոր քաղաքական համակարգի ձևավորումը։

Ժողովրդին որևէ պարագայում չի կարելի պահել այսպիսի ՛՛Սարսափի՛՛ մեջ։
Ճիշտ հակառակը՝ ժողովուրդը ոչ միայն թույլ չի տա, այլև անհրաժեշտության դեպքում իսկապես նոր հեղափոխություն կանի՝ այս անգամ իրապե՛ս կիրառելով պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը և իրապե՛ս պատժելով բոլոր նրանց, ովքեր լափել են պետական համակարգը։

Ինչ վերաբերում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանն ու պարգևավճարների տրամադրմանը, ապա պետք չէ դրանք նույնականացնել։

Աշխատավարձի բարձրացումն այլ հարց է, պարգևավճարը՝ այլ։

Պարո՛ն վարչապետ, ուղղակի ապշում եմ, որ մինչ օրս Ձեր ենթականերից որևէ մեկը Ձեզ չի զեկուցել, որ ժողովուրդը, այո՛, շատ վա՛տ ու բացասաբար է ընդունել պարգևավճարների այս տեղատարափը։

Եթե անգամ Դուք ռազմավարական հարթության մակարդակում ճիշտ քայլ եք արել, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ձեզ չի հաջողվել այն այնպես ներկայացնել, որ հանրության համար ընդունելի լիներ։

Հասարակությայն համար երբևէ չի կարող հասկանալի և ընդունելի լինել մի բան, երբ պետական պաշտոնյան կարող է չաշխատել, արդյունք ցույց չտալ, բայց ամեն ամիս ստանալ աստղաբաշխական պարգևավճար։

Եթե այս տարրական տեղեկատվությունը Ձեզ չի ներկայացվում և Դուք այն չեք տիրապետում և դրա վերաբերյալ համապատասխան հետևությունենր չեք անում, ուրեմն Դուք իսկապես մոլորության մեջ եք․․․