«Մեշոկ պապու» հույսին մնացած և նոր հեղափոխություն պատվիրող Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը աշխատավարձերի ու պարգևավճարների «հոդվածներով» բյուջեն մսխելու իրենց իրավունքի պատասխանատու նշանակեց ժողովրդին՝ հայտարարելով, որ հեղափոխության օրերին այդ մասին ինքը խոստացել է և հրապարակում հավաքվածների հավանությանն արժանացել։
Եթե ժողովրդի հավանությանն արժանանալով լիներ, ապա այժմ արագաչափերն ու տեսախցիկները պետք է վերացած լինեին, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է չգործեր, արտահերթ ընտրությունները պետք է կայանային միայն Ընտրական նոր օրենսգրքի ու Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումից հետո։ Չէ՞ որ դրանք նույնպես խոստացվել էր հրապարակավ։
Շատ ու շատ բաներ պետք է լինեին կամ չլինեին, քանի որ այդպես էր խոստացվել։ Բայց հեղափոխական ցինիզմն այն է, որ գռեհիկ ձևով կատարում ես այն խոստումդ, որը քո ու քո թիմի անձնական շահին է վերաբերում։ Իսկ այն խոստումը, որը քեզ ձեռնտու էր որպես ընդդիմություն, բայց ձեռնտու չէ որպես իշխանություն, «մոռանում» ես։
Ասում է՝ եթե դուրներդ չի գալիս մեր փող ստանալը, ապա կարող եք նոր հեղափոխություն անել։ Ընդ որում՝ ապագա հեղափոխականներ է հռչակում Սերժ Սարգսյանին ու Գագիկ Խաչատրյանին։ Ասում է՝ իմ այլընտրանքն իրենք են․ կա՛մ համակերպվեք մեր պարգևավճարների հետ, կա՛մ «Մեշոկ պապին» կգա։ Այսինքն՝ կեղծ խաղ է խաղում ու դեմագոգիայով զբաղվում՝ շրջանառության մեջ դնելով պողոսական զանգվածների բերանի ծամոն դարձած «Բա ուզում եք նախկիննե՞րը գան» շուտասելուկը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական համակիրներին էշի տեղ դնել։
«Եթե դուրներդ չի գալիս, ապա հեղափոխություն արեք» բանաձևով Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ ընտրությունների միջոցով հնարավոր չի լինելու իրենց հեռացնել և իրենք մինչև վերջ կառչած են մնալու բյուջեն մսխելու իրենց՝ ամբոխից ստացած իրավունքից։
Աշխարհում որքա՜ն այսպիսի բռնապետիկներ են եղել, ովքեր որդեգրել են «Բաշարում եմ, անում եմ, լավ եմ անում» կարգախոսը։ Իսկ հիմա որտե՞ղ են նրանք։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն