Հիմա սա Բադասյանի «սիրած» քրեական ենթամշակույթի դրսեւորում չի՞․ Արփինե Հովհաննիսյան
Երկրի վարչապետին պատկանող կայքը կաթողիկոսի հայտարարության մասով մի ուշագրավ հրապարակում է կատարել, (կամ էլ Փաշինյանը հրապարակել է հերթական անստորագիր հեղինակային հոդվածը) ըստ որի դժվար պահին թիկունքից հասցված հարվածները չեն ներվելու, եթե անգամ իրավական հետևանքներ չունենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Հիմա ինձ մի հարց է հուզում, եթե մի երևույթ նույնիսկ իրավական հետևանք չունի, ի՞նչ առումով չի ներվելու: Հիմա սա Բադասյանի «սիրած» քրեական ենթամշակույթի դրսեւորում չի՞։
Ի վերջո, ի՞նչ նկատի ունի «անանուն» հոդվածագիրը ոչ իրավական հետևանքներ ասելով` վենդետա, իշխանական պարսավանք` ֆեյքաբանակների լայնածավալ ու անողոք հարձակումների տեսքով, թե ֆիզիկական հաշվեհարդար` վարչապետի սիրելի պատերին ծեփել, ասֆալտին փռել ձևաչափով:
Այսինքն, եթե արձանագրենք իշխանության սիրելի բառապաշարով՝ որո՞նք են լինելու ոչ իրավական հետևանքները` վնգստոցը, պադվալ առ պադվալ հաշվեհարդարը, թե հոդվածագիրը այլ բան նկատի ուներ», գրել է Արփինե Հովհաննիսյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն