Հայրապետի նկատմամբ քստմնելի հալածանքը շատերիս ստիպեց ծանր խորհրդածություն ունենալ․ Ռուբեն Մելիքյան
Գարեգին Երկրորդ Հայրապետի նկատմամբ երեկվանից սկիզբ առած քստմնելի հալածանքը շատերիս ստիպեց ծանր խորհրդածություն ունենալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Շատերիս ստիպեց մտածել մեր ինքնության մաս կազմող քրիստոնեական բաղադրիչի մասին։ Քրիստոնեականը՝ ազգայինի, մասնագիտականի, գործնականի, ընտանեկանի, ընկերականի հետ մեկտեղ, մեզնից շատերի ինքնության մասն է կազմում», գրել է Ռ․Մելիքյանը, ավելացնելով, որ քրիստոնեության հայրերը շնորհակալ էին լինում իրենց հալածողներից, քանի որ, ըստ նրա, հենց հալածանքներն էին ամրացնում հավատքը, առիթ տալիս վկայելու հոգևոր առաքինությունների ու մարդկայնության մասին առավել մեծ եռանդով ու համոզչականությամբ։
«Երկար մտածեցի ու հիմա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն հանրային գործիչներին, որոնք ամոթալի ու վիրավորական անդրադարձ կատարեցին Վեհափառի, հետևաբար՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Թող նրանք վստահ լինեն, որ այդ անդրադարձի շնորհիվ մեր շատ ու շատ քույրեր ու եղբայրներ ամրացրեցին ու զորացրեցին իրենց հավատարմությունը հանդեպ մեր Եկեղեցու, նրա դավանած ու քարոզած արժեքների։
Եվ վերջում։ Հայոց 132-րդ Հայրապետին շատերը զորակցություն հայտնեցին։ Մեծ հույս ունեմ, որ զորակցության եղբայրական խոսք կհնչի նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն