Չէի պատկերացնում, որ ՀՀ հեղափոխական իշխանությունը կարող է այդ աստիճան «ցածրանալ»
Երեկ լրահոսում կարդացի, որ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հաղորդման համաձայն (իրականում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ) ԲԴԽ-ն վարույթ է հարուցել։
Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ չհավատացի, քանի որ չէի պատկերացնում, որ ՀՀ հեղափոխական իշխանությունը կարող է այդ աստիճան «ցածրանալ»։ Ցավոք, տեղեկությունը «կեղծ, ընդդիմադիր ֆեյք» չէր և այսօր հաստատվեց։ Ահա և ձեզ «ժողովրդավարություն, իրավական պետություն» և այլ զառանցանքներ։
Դուք փոխանակ ամրապնդելու, այն է՝ առաջին հերթին չմիջամտելու դատարանների աշխատանքներին, վերջնականապես ոչնչացնում եք առանց այն էլ խոցելի համակարգը։ Ձեր կարծիքով՝ «պատժելով» դատական համակարգում հազվագյուտ բարձր արժանապատվություն և մասնագիտական որակներ ունեցող դատավորներին, որոնցից թերևս առաջինը Ալեքսանդր Ազարյանն է, դուք ամենացավալի, գուցե անդառնալի հարված եք հասցնում Հայոց պետականությանը։
Այպես շարունակվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո կդադարի պետություն լինելուց և կվերածվի մի ցեղախմբային տարածքի՝ իր Վոժդով։ Իսկ դե յուրե ոչնչացումն արդեն ժամանակի հարց է։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն