Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջը Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճ Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ) ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)
Կարծիք

Չմոռացվող մի դառնահամ հիշողություն է մնալու. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին հայտարարությունից հետո նրա դեմ սկսված արշավի, այդ թվում՝ կառավարության արձագանքի մասին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Կյանքում բաներ կան, երբ մարդը հաճախ խորությամբ չէ, որ գիտակցում է, թե արածն ինչ հետևանքներ կունենա իր կյանքի մնացած հատվածի վրա: Դե հնարավոր էլ չէ մաթեմատիկական ճշգրտությամբ ամեն ինչ չափել ու հաշվարկել: Ամեն մեկիս կյանքում էլ նման պահեր ու որոշումներ եղել են` էլ առաջին ծխախոտը վառելը, էլ սիրած աղջկա հետ գժտությունն ու ամուսնությունը, էլ երեխաների ծնունդն ու կնքահոր ընտրությունը, էլ ընկերոջ հետ մեծ վտանգի գնալն ու մասնագիտության/աշխատանքի ընտրությունը: Ու այդպես շարունակ: Բայց, երբ դա դառնում է կենցաղ, դառնում է ապրելակերպ ու մարդն ապրում ու իր կյանքի կարևոր բոլոր որոշումները կայացնում է առանց դրանց հետևանքների մասին մտածելու, ինքն իրեն ու իր շրջապատին հաշիվ տալու, արդյունքում նա կորցնում է դեպքերի զարգացման վրա իր ազդեցությունն ու անխուսափելիորեն կործանվում: Արդեն իրադարձությունների ընթացքն ու պատահականությունն է, որ որոշում են մարդու ճակատագիրն ու կյանքի ընթացքը, նաև դրա ավարտը:

Մոտավորապես հենց նման մի աննախանձելի ու վտանգավոր իրավիճակում է այսօր հայտնվել Նիկոլ Փաշինյանը: Մարդ, ով ձեռքի նռնակի օղակն արդեն քաշած մահապարտ ահաբեկչի նման, թվում է, թե պատրաստ է ամեն ինչի` վտանգելով և՛ իրեն, և՛ իր թիմին, և՛ իր ղեկավարած երկրին, և՛ իր ժողովրդին:

Շատ բան կտայի, որ համացանցից, հնարավոր բոլոր աղբյուրներից ու մարդկանց հիշողությունից ջնջվեր այն, ինչ երեկ աչքս ծակեց .«ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ...»: Այսպես` գոռոզամիտ, վիրավորական, ինքնամեծար: Չեմ ուզում, որ ապագայի իմ որևէ հայրենակից կամ մեր ժողովրդի որևէ բարեկամ այս տողերով պատկերացում կազմեր մեր ու մեր անհոգի ժամանակների մասին: Չի հիշվելու ասվածի և ոչ մի համատեքստ ու առիթ: Ժամանակի փոշին ծանրանալու, մաքրել-տանելու է էդ ամենն ու էս մարդկանց, նրանց անուններն էլ: Փոխարենը, հիշվելու է Հայաստանի կառավարության նախադեպը չունեցող այս ամբարտավան կեցվածքն ու այն բաց գժտությունը, որ այս ու այլ տողերով Փաշինյանի (այլևս անքննելիորեն այլածին ու մանկուրտ) կառավարությունը արդեն որքան ժամանակ է, ինչ հրահրում է սեփական եկեղեցու ու սեփական պատմության, մեծ հաշվով` սեփական ժողովրդի ու նրա ապագայի դեմ:

Չգիտեմ, թե ինչ տողերով ու ինչ բառերով արտահայտեմ զայրույթս: Ախր, եկեղեցին անձ չէ: Այն միայն մեր հոգու տունը չէ: Այն նաև մեր, մեր նախնիների ու մեր ապագա սերունդների ինքնության մի սյունն է: Գնացե՛ք, սեփական ձեռքերով ջարդեք-փշրեք էդ ու մյուս բոլոր կարևոր սյուները, ու դարձե՛ք ինքնությունից զուրկ, կենսագրություն ու հիշողություն չունեցող, սեփական ճամփան կորցրած, որկրամոլ ու չարացած, մոլորյալ մի թափառական: Մինչև վրա կհասնի առաջին մեծ արհավիրքը կամ կհանդիպի առաջին գազանը:

Ես չգիտեմ, թե արդյոք հայ առաքելական եկեղեցին այս անպատիվ իրավիճակում մեր աջակցության կարիքն ունի, կամ ինչպես պիտի այդ աջակցությունը դրսևորվի: Մեծ հաշվով եկեղեցուն ի՞նչ: Հետ նայեք պատմությանը, տեսեք, թե օտարներն ու թշնամիները դարերով որքա՜ն են տենչացել ու ինչե՜ր են արել` մեր եկեղեցին ծնկած տեսնելու, մեր ինքնությունը խաթարված տեսնելու համար: Քանդել ու ավիրել, սպանել, այրել ու այլասերել են այն, բայց արդյունքում` ծնկել ու պարտվել: Մեծ հաշվով, Փաշինյանի կառավարության` եկեղեցու հանդեպ այս ինքնարգո ու տհաճ պահվածքն ընդամենը չմոռացվող մի դառնահամ հիշողություն է թողնելու: Ուրիշ ոչինչ:

Այդ, երևի, մենք ենք, որ կարիք ունենք հասկանալու, թե այս ու՜ր ենք գնում, այս ու՜ր են մեզ առաջնորդում ու այս ի՜նչ են ուզում: Երևի, հենց մենք ենք, որ կարիք ունենք գիտակցելու, որ ճակատագիրը մեր` ժամանակակիցներիս վրա նաև էս տեսակ խորթ փորձություն է դրել` սեփական եկեղեցին պաշտպանելու սեփական իսկ կառավարությունից: Չթողնելու, որ արդեն քաշված օղակով նռնակը պայթի...»: