Առանց շինթույլտվության ընթացել է մեծածավալ շինարարություն. Դավիթ Խաժակյանը՝ «Հին Երևան» նախագծի մասին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ քաղաքապետի հրապարակած գրառմանն առ այն, որ քննարկում են «Հին Երևան» նախագծի իրականացման աշխատանքները։ Խաժակյանը մասնավորապես գրել է, որ այս շինարարությունն արվել է ապօրինի։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Տեսե՛ք, թվում է թե լավ բան են անում չէ՞։ Հին Երևանի մասին են խոսում, կառուցապատում է գնում և այլն․․․
Վատը գիտե՞ք որն է, որ շինարարությունն արվել է ԱՊՕՐԻՆԻ։ Վերգետնյա ոչ մի հարկ կառուցելու համար թույլտվություն չի՛ եղել և դա իրականացվել է 2018 թվականի կեսերից մինչև այսօր։ Առանց շինթույլտվության առկայության ընթացել է մեծածավալ շինարարություն՝ խախտելով կառավարության որոշումը հարկայնության վերաբերյալ։
Իսկ ինչպես գիտեք հայտնի սխեմայով՝ երբ կառուցապատումը ավարտվում է, կարելի է արդեն բացել աչքերը և օրինականացնել շինարարությունը այն վիճակով։ Ահա՛ եկել է աչքերը բացելու ժամանակը»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից