Ժողովրդին այդպես էլ հստակ չի ասվել, թե նոր կորոնավիրուսն ինչ է
Շատերի մոտ եմ կարդում. «Մարդիկ չեն հասկանում վտանգը, տգետ են, չի կարելի հույս դնել իրենց ողջամտության վրա»։
Մասամբ ճիշտ է, բայց ոչ ամբողջ ճշմարտությունն է։
Ամբողջ ճշմարտությունն այն է, որ ժողովրդին այդպես էլ հստակ չի ասվել, չի բացատրվել, թե նոր կորոնավիրուսն ինչ է, ինչով է վտանգավոր։ Ընդհանրապես որևէ հստակ բան չի ասվել։
Կիսաճշմարտություններ, կիսաստեր, լոպազ հայտարարություններ, կեղծ ակնարկներ, ատելություն ու ծաղրանք առ ցանկացած քննադատող՝ ահա, թե ինչ են փոխանցում իշխանությունները հանրությանը՝ հստակ ու հասկանալի բացատրությունների փոխարեն։
Իշխանությունները ոչ միայն չեն կարողանում (ու չեն էլ փորձում) համախմբել հանրությանը, մոբիլիզացնել, այլ դեռ մի բան էլ ներիշխանական պայքարն է սրվել։ Բոլորը բոլորին подставка են անում, բոլորը փորձում են վտանգավոր թեմաները ուրիշի «ջեբը գցել», ոչ ոք չի ցանկանում ինչ-որ լուրջ խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնել, քանի որ վախենում է, որ հետո «տակը կմնա»։
Այս ամենն այն աստիճան անթաքույց է արվում, որ արդեն դրսից է տեսանելի։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ Հայաստանի թշնամիներն էլ են դա տեսնում ու եզրակացություններ անում։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից