Արտակարգի անվան տակ սահմանափակում են մարդու տարրական ազատությունը. Արմեն Մովսիսյան
Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդկային աբսուրդին սահման չկա: Սկզբից սահմաններն էի փակում՝ չստացվեց ( չէր էլ ստացվելու), հետո մարդկանց՝ տներով, էլի չստացվեց (չի էլ ստացվելու), հիմա արդեն ամեն մեկին՝ սեփական դիմակ, հաջորդն ի՞նչ են մտածելու, որ ամեն փռշտացողին տեղում գնդակահարելն արդարացվա՞ծ է, կամ ով չիպավորվի` վիրուսից փրկվա՞ծ Է: Արտակարգի անվան տակ սահմանափակում են մարդու տարրական ազատությունը, ու այդ ամենը մեծամասնության համաձայնությամբ՝ ամբողջ աշխարհում ու Հայաստանում ևս: Փորձեք հիշել մեկ ամսվա դեպքերի խրոնիկան բացի սարսափի աղմուկից, ամբողջ աշխարհում ոչ մի ռացիոնալ քայլ: Ախր ինչ ռացիոնալության մասին է խոսքը, երբ աղմուկն ուղղակի կլանեց բոլորին: Ոչ ոք չի ուզում ընդունել՝ սա արդեն մեզ հետ է ինչքան էլ դիմակով ապրենք, գրիպի նման: Հա, վտանգավոր է ավելի, բայց պիտի հասկանանք, բոլորիս կպնելու է կամ կպել է չենք էլ իմացել, իսկ աղմուկն ուղղակի ձանձրացնում է բանականությունդ: Վիրուսի իրավունքների պաշտպաններ, չմեկնաբանեք խնդրեմ, ես մարդկային բանականության դարդն եմ»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից