Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Աննա Դանիբեկյանը քթի պլաստիկ վիրահատության պատճառով է հետաձգում Քոչարյանի գործով քննությունը. Մանթաշյան

Ստացել ենք նամակ, որում մեզ շատ հիմնավոր թվացող ինֆորմացիա կա, որով կուզենք կիսվել հանրության հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Հասկանում ու գիտակցում ենք այս փաստաթղթի կարեւորությունը, սրանում պարունակվող ինֆորմացիոն բազայի լրջությունը։ Այստեղ պարունակվող ողջ ինֆորմացիան խոսում է այն մասին, որ մենք, լավ ճանաչելով այսօրվա իշխանության ձեռագիրը, ստիպված ենք հավատալ այս ինֆորմացիային»,– ասաց նա։

Նամակում, ըստ Մանթաշյանի, ասվում է. «Ձեզ եմ գրում Ռուսաստանից։ Չնայած սփյուռքում եմ, բայց ինձ շատ են մտահոգում այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հենց դա է պատճառը, որ որոշել եմ իմ ունեցած ինֆորմացիայով կիսվել ձեզ հետ։ Ինչպես գիտեք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը արդեն տեւական ժամանակ է քննության չի առնվում զուտ այն պատճառով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ ունի առողջական խնդիրներ եւ չի ներկայանում դատավարությանը, իսկ իշխանություններն էլ չեն ցանկանում, որ այլ դատավոր քննի այդ միջնորդությունը։ Հիմա անդրադառնամ Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրներին։ Չնայած նրան, որ տարածվել է ինֆորմացիա, իբր Դանիբեկյանն ունեցել է անհապաղ վիրահատության կարիք, ես տեղեկացել եմ, որ նա ընդամենը պետպատվերի շրջանակներում այցելել է X բժշկական կենտրոն եւ արել քթի պլաստիկ վիրահատություն։ Կարծում եմ, որ բոլորիդ համար պարզ է, որ սա անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցող վիրահատություն չէ, մեղմ ասած՝ ծիծաղելի է։ Նրա անկետան այդ բժշկական կենտրոնում բացվել է մարտի 13-ին եւ փակվել մարտի 20-ին, բայց նա մնացել է այնտեղ ընդամենը 5 օր, իսկ դրանից հետո այցելել է ընդամենը երկու անգամ։ Ինչպես բոլոր քթի վիրահատությունների ընթացքում՝ առաջին վիրահատության ընթացքում հանվել եմ տամպոնները, իսկ երկորդում՝ ամրակապերը։ Սա ապացույցն է այն բանի, որ անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունը անորոշ ժամկետով երկարաձգվել է ընդամենը պլաստիկ վիրաբուժության համար, որի ողջ ընթացքը տեւել է ընդամենը մեկ շաբաթ……»

«Փաստորեն ունենք դուալ իրավիճակ, երբ մի դեպքում դատավոր Աննա Դանիբեկյանի քթի պլաստիկ վիրահատության պատճառով նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերելի անհապաղ քննության ենթակա գործը հետաձգվում է, դրանից հետո պարոն նախագահին այն պայմաններում, որ նա բժիշկների եզրակացությամբ ուներ բժշկական օգնության կարիք, նրան այս կորոնավիրուսի պայմաններում տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Ես Աննա Դանիբեկյանին վերաբերում եմ որպես մի դեպքի, որը նաեւ ստիպված է եղել լ գնալ այդ քայլին, որովհետեւ նրանից պահանջվել է ամեն գնով, նույնիսկ իր առողջության գնով պահպանել նախագահ Քոչարյանին վերաբերվող կալանքի ռեժիմը։ Կցանկանամ՝ ուշադրություն դարձնենք, որ վիրահատությունը կատարվել է պետպատվերի շրջանակներում։ Այսինքն՝ պետությունը նույնիսկ հովանավորել է դատավորի գեղեցկանալու պրոցեսը, որպեզի հնարավորությունը բաց չթողնի՝ երկարացնելու կալանքի ռեժիմը։ Այս իշխանությունները կարող է մեկ այլ դատավորի, մեկ այլ գործով որոշեն, որ մարդը պետք է մնա անազատության մեջ եւ իրենց ճղճիմ քաղաքական նպատակները իրագործելու համար ուղղորդեն անձին իր կանացի բարեմասնությունները մեծացնելու կամ այլ վիրահատության ենթարկվելու»,– ասաց Նարեկ Մանթաշյանը։