Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Իշխանությունը պետք է առնվազն 10-15 չվերթով ՌԴ-ից ՀՀ տեղափոխի մարդկանց՝ խուսափելով հումանիտար աղետից. Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի տարածքում մնացած եւ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Վերջին մի քանի օրերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում համաճարակի տարածման եւ տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների կասեցման արդյունքում, մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք աշխատում էին այնտեղ, հայտնվել են անելանելի վիճակում, առանց գոյության միջոցների, եւ ստիպված են փորձել հետ վերադառնալ Հայաստան, դժվարին ժամանակներն տանը անցկացնելու, եւ հետագայում հետ վերադառնալու հույսով։

Այս պայմաններում, շատ կարեւոր է Կառավարության համակարգված աշխատանքը՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված տեղափոխելու, նրանց սահմանին պարտադիր թեստավորելու, հիվանդներին անմիջապես մեկուսացնելու, մնացած բոլորի համար կարանտին կազմակերպելու համար։

Սա բխում է մեր բոլորի հանրային շահից, քանի որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում կուտակված, հուսահատության եզրին գտնվող, իրար գլխի խմբված հազարավոր մարդիկ իրենք պարարտ հող են հանդիսանում վարակի տարածման համար։ Այստեղ մի քանի օրվա հապաղումը կարող է բերել նրան, որ մենք ստանանք հումանիտար աղետ՝ մի քանի հազար վարակակիրներով, որոնց կամ պետք է ընդունել շատ ավելի վատ վիճակում, եւ կամ նույնիսկ ավելի վատ՝ թողնել Ռուսաստանի իշխանությունների հույսին, փաստացի լքելով սեփական քաղաքացիներին։

Ցավոք, ինչպես եւ պարբերաբար ականատես ենք լինում այս համաճարակի ընթացքում, ՀՀ Կառավարությունը մինչեւ երեկ որդեգրել էր ջայլամի քաղաքանություն, ենթադրելով, որ խնդիրը ինքն իրենով կլուծվի, եւ որեւէ գործողություն չձեռնարկելով՝ սեփական քաղաքացիներին կազմակերպված Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։ Միայն Մոսկվայի տարբեր հայկական կազմակերպությունների եւ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերը, հանրային աճող բողոքը, եւ նաեւ ռուսաստանյան իշխանությունների գիտակցությունը՝ խուսափել սեփական տարածքում այսպսիսի անկառավարելի իրավիճակի զարգացումից, հարկադրեց Հայաստանի իշխանություններին երկուշաբթի օրվանից սկսած օրական մեկ չվերթ ընդունել Դոմոդեդովո օդանավակայանից։

Սակայն պահանջարկը շատ ավելին է, այս պահին պետք է առնվազն 10-15 չվերթներով օդանավակայանի տարածքից Հայաստան տեղափոխել այնտեղ կուտակված մարդկանց, եւ դրանով խուսափել հումանիտար աղետից:

Այս դժվարին վիճակը, հերթական անգամ ի ցույց դնելով Կառավարության արտակարգ իրավիճակներ կառավարելու անպատրաստությունը, միեւնույն ժամանակ, եւս մեկ անգամ վեր հանեց մեր ազգի բազմաթիվ զավակների լավագույն մարդկային որակները։ Մեծ կազմակերպական աշխատանք իրականացրեց Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը, ինչը թույլ տվեց իրավիճակը առնվազն վերցնել վերահսկողության տակ։ Մեր մի շարք գործարարներ անվճար տրամադրեցին հյուրանոցային տարածքներ՝ մարդկանց կացարանով ապահովելու համար։ Մի քանի այլ բարերարներ մեր կարիքավոր հայրենակիցներին մոտ երկու հարյուր անվճար վերադարձի տոմս տրամադրեցին, մեր ընտանիքը եւս մասնակցեց այդ մասով։

Մոսկվայի երիտասարդական հայկական կազմակերպությունները մի քանի օր աշխատեցին մարդկանց հետ՝ հոգալու նրանց առաջին կարիքները, եւ լինելու նրանց կողքին դժվարին պահին։ Սա իսկապես մարդկային համերաշխության եւ համագործակցության մեծ օրինակ էր, եւ ես ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր սեփական ջանքերով եւ միջոցներով օգնեցին անելանելի կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

Քանի որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծված, ես նաեւ կոչ եմ անում Կառավարությանը՝ անհապաղ վերցնել այն իր պատասխանատվության տակ, եւ կազմակերպված կերպով Հայաստան տարհանել սեփական քաղաքացիներին։ Ռուսաստանյան մի շարք ավիաընկերություններ պատրաստ են թռիչքներ իրականացնել, Հայաստանում էլ այս պահին կան բազմաթիվ ազատ հյուրանոցային տարածքներ, որոնք հնարավորություն են տալիս խելամիտ կարանտին կազմակերել, արագ թեստավորման կարողություններ եւս կան։ Հայրենիքի արժեքը սեփական քաղաքացուն գնահատելու մեջ է, եւ հենց այսպիսի դժվարին վիճակներում է պարզ դառնում՝ ինչպիսի Հայրենիք ունենք մենք, եւ որքանով է այն սեփական քաղաքացուն գնահատում։ Մինչ այդ, առողջություն եւ համբերություն եմ ցանկանում մեր բոլոր հայրենակիցներին, այս իրավիճակը անփորձանք հանգուցալուծելու հույսով»: