Կանանց և աղջիկներին ցանկանում եմ, որ հաղթահարեն այս օրերի տագնապն ու փորձությունը. Սեյրան Օհանյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է կանաց ապրիլի 7-ի կապակցությամբ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ապրիլի 7-ին Սուրբ աստվածածնի ավետման օրն է, Մայրության և գեղեցկության տոնը
Եվս մեկ առիթ՝ արտահայտելու մեր սերն ու գնահատանքը ամենաթանկ ու հարազատ էակներին, ովքեր կյանք են պարգևել մեզ։
Ջերմորեն շնորհավորելով բոլոր մայրերին, մայրության բերկրանքին սպասող կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ նրանք հաղթահարեն այս օրերի տագնապն ու փորձությունը, լինեն սիրված ու երջանիկ՝ զգալով թիկունքում այն ամուր, հավատարիմ ուժը, որ ոչ թե շղթայում է, այլ ազատություն է տալիս՝ երազելու, ինքնադրսևորվելու, գեղեցիկ ապրելու։
Առանձնահատուկ ակնածանքով շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիներն իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի փրկության զոհասեղանին, որդեկորույս այն մայրերին, որոնք, իրենց կսկիծը զսպելով, նոր զավակներ լույս աշխարհ բերեցին և զրկեցին իրենց թույլ լինելու, ցավին տրվելու իրավունքից։ Թող օրորոցային «վրեժը» նոր հույսեր, նոր երջանկություն պարգևի նրանց։
Սեր և խաղաղություն բոլորիս ընտանիքներին»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից