Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է. Արա Վարդանյան
Ես, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապահ փոխել Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը և իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր առողջական վիճակը ամբողջությամբ վերականգնելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» հանահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը:
«Այսօր Նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը։
Արդեն գաղտնիք չէ, որ նրան, առանց ամբողջական ապաքինմանը սպասելու, հիվանդանոցից տեղափոխեցին ետ մեկուսարան։ Գաղտնիք չէ նաև հանրապետությունում շատ արագ տարածվող վիրուսի փաստը։ Ակնհայտ է, որ թե՜ տարիքային առումով և թե՜ ամբողջական ապաքինված չլինելու պատճառով Նախագահ Քոչարյանը գտնվում է ամենա ռիսկային խմբում։
Այս ամենը հաշվի առնելով, պնդում եմ, որ նման վարվելակերպի նա կարող է արժանանալ միմիայն հակապետական մտածողություն ունեցող մարդու կողմից։ Անձնական վենդետան այլևս կուրացրել է խմբագրին և նա ըստ ամենայնի չի էլ գիտակցում իր քայլերի վտանգավորության աստիճանը։ Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է։
Ես, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապահ փոխել Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը և իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր առողջական վիճակը ամբողջությամբ վերականգնելու նպատակով։
Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի»,- գրել է նա։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից