Պետք է անհապաղ կասեցվեն ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների դրամային հաշիվների կալանքները. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Չեմ ուզում այս օրերին քննադատել, բայց ախր այսպես էլ հնարավոր չէ։
Ասել ենք, ասում ենք և կրկին կասենք, որ այսպիսի ծանրագույն իրավիճակներում, երբ մարդկանց վիճակը օրեցօր գնալով բարդանում է, անհրաժեշտ է գլոբալ և համապարփակ լուծումներ, որպեսզի մարդկանց հոսքը գոնե մի փոքր թեթևացնել։
Եվս մեկ անգամ պնդում եմ, որ արտակարգ դրության պայմաններում շատ կարևոր է գործել՝ արտակարգ քայլերի տրամաբանության ներքո։
Ուստի համարում եմ, որ պետք է անհապաղ կասեցվի՝ ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և բնականաբար արգելվի նոր կալանքներ սահմանելը՝ դրամական միջոցների վրա։ Հավատացնում եմ, որ այս դեպքում պետական բյուջեն չի տուժի և մեր բազմաթիվ քաղաքացիներ գոնե մի փոքր «կշնչեն»։
Բոլոր կալանքները, արգելանքները, սահմանափակումները հետո, իսկ հիմա պետք է գործի դնել բոլոր մեխանիզմները, որպեսզի մարդկանց հանենք անելանելի իրավիճակից։
Հ.Գ.
Տեղեկացնեմ, որ հենց երկուշաբթի ԱԺ-ում այս հարցի օրենսդրական կարգավորումը օրենքի նախագծի տեսքով կդնենք շրջանառության մեջ»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից