9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. Ծանր կացության մեջ են. Արմեն Աշոտյան
Քիչ առաջ ինձ է դիմել Իսրայելի միջազգային դպրոցներից մեկում սովորող հայ աշակերտների խումբ, որը ստեղծված իրավիճակում հայտնվել է ծանր կացության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «9 երեխա ուզում է վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում։
Հիմա դպրոցն իրենց ընդունել է եւ խոստացել պահել այնքան ժամանակ մինչեւ չգտնվի ելք դուրս գալու երկրից։
Նրանց փորձել է օգնել Իսրայելում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան` Արմեն Սմբատյանը, սակայն խնդիրը լուծել չի հաջողվել։
Դիմում եմ լրատվամիջոցներին՝ խնդրի բարձրաձայնման եւ պատկան մարմինների առջեւ այն դնելու խնդրանքով։
Միաժամանակ առաջարկում եմ Կառավարությանը չարտերային թռիչք կազմակերպել եւ վերադարձնել աշակերտներին Հայաստան։
Իմ հաշվարկով այդ emergency flight-ը կարժենա մոտ 30 000 դոլար՝ այսինքն մոտ 20 պատգամավորական «պարգեւավճար»։
Սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուներին հորդորում եմ կապ հաստատել այդ աշակերտների հետ, իսկ մեր եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին՝ խնդրում աջակցել նրանց»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից