Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Այդ անթաքույց հակակրանքից բոլշևիկյան մաղձի ու բուլգակովյան հերոսների ցեխոտ շինելի հոտ էր գալիս. Լիլիթ Գալստյան

Օրեր առաջ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև գիրք նվիրելու օր է, ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները Խնկո Ապոր գրադարանում մոտեցան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նրան երկու գիրք նվիրելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԱՂՁՈՎ…» խորագրով հրապարակման մեջ գրել է դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը:

«Գրքերից մեկի հեղինակը Նիկոլ Աղբալյանն էր, մյուսինը՝ Կարինե Հակոբյանը: ԿԳՄՍ նախարարը վերցրեց գրքերը՝ հայացքն արագ սահեցնելով Ն. Աղբալյանի գրքի վրայով, կարդաց մյուս հեղինակի անունը, անթաքույց բարձրաձայնելով երկրորդ գրքի հեղինակի առնչությամբ իր գոհունակությունը. ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՉԻ ԿԱՐԵՎՈՐԸ…

Եթե այս խոսքերը լսեի ՀՀ մի շարքային քաղաքացուց, որին քաղաքական իշխանությունը հավաքական ՊՈՂՈՍ, իսկ հանրությունը՝ ԶՈՄԲԻ անունով է կնքել, հաստատ կտխրեի, ցավ կապրեի տգիտության ու չարության այդ հրավառությունից: Բայց այդ նախադասության, այդ մտքի ու մտածումի հեղինակը մեր հանրային կյանքի մի չափազանց տարողունակ ու լուրջ հատվածի՝ ՀՀ կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարն է: Նախարար, որն այդ պահին, նաև ինքնաքարոզչական նպատակներով, գրադարանում էր և Թումանյանի օրն ավելի մարդեղեն ու ոգեղեն դարձնելու համար երեխաներին <<Շունն ու կատուն>> էր պատրաստվում կարդալ», գրել է Լ.Գալստյանը:

«Տխրելը կամ ցավ ապրելը քիչ է, մեղմ է, գրեթե՝ ոչինչ չասող: Այդ անթաքույց հակակրանքից բոլշևիկյան մաղձի ու բուլգակովյան հերոսների ցեխոտ շինելի հոտ էր գալիս:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ Հ. Թումանյանն ու Ն. Աղբալյանը գրական <<Վերնատան>> հիմնադիրներն են, որտեղ Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ կոփում էին հայ գրականությունն ու հայ գեղարվեստական միտքը:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ ինքը Ն. Աղբալյանի իրավահաջորդն է, որ 1919 թ. Ն. Աղբալյանը է ՀՀ լուսավորության և արվեստի նախարարն էր։

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ 1919 թ. Ն. Աղբալյանի հրամանագրով է հիմնադրվել Երևանի պետական համալսարանը, որի շրջանավարտն է ինքը:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ Ն. Աղբալյանը դաշնակցական, ազգային և պետական գործիչ լինելուց անդին, բացառիկ գրականագետ էր, մանկավարժ, լեզվաբան, գեղագետ և փիլիսոփա: Ե. Չարենցին, Կոմիտասին, Սայաթ-Նովային նվիրված նրա մենագրություններն այսօր էլ արդիական են:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ բոլշևիկյան ռեժիմից մազապուրծ Ն. Աղբալյանն ու դաշնակցական մյուս գործիչները երբեք թույլ չտվեցին, որ ատելության սերմերը քայքայեն նոր սերնդի հոգին: ԱՄԵՆ ԲԱՆԻՑ ՎԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ. սա էր նրանց կարգախոսն ու ուղերձը Սփյուռքին:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ դաշնակցական երախտավորների մի ոսկե փաղանգ մեր պետական, ազգային ու մշակութային ինքնությունն է կերտել և կերտում. Սիամանթո, Ռ. Սևակ,Հ. Օշական, Ռ. Զարդարյան, Ա. Իսահակյան, Ա. Ահարոնյան, Լ. Շանթ, Մ. Իշխան, Համաստեղ, Վ. Շուշանյան, Ս. Սարգսյան, Ռ. Դավոյան, Ռ. Հովսեփյան…

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե հասկանա, որ Դաշնակցությունը համահայկական, համազգային կառույց է և այսօր էլ շարունակում է Սփյուռքի քաղաքական կազմակերպվածությամբ ծառայել Հայոց պետականությանը…

Այս օրերին մի անասելի չքմեղանքով քաղաքական իշխանությունը փորձում է հասկանալ, թե որտեղ է գեներացվում ատելության խոսքը, որտեղի՞ց այսքան չարություն ու անհանդուրժողականություն, ինչու՞ է թույնի ու մաղձի չափաբաժինը վերածվել ազգային անվտանգության սպառնալիքի:

Իմ երկիր հնամյա, սա էլ կանցնի…

Բայց արդյոք իրավունք ունի՞ իմացության, մտահորիզոնի, քաղաքակրթական, ազգային արժանապատվության, քաղաքական հանդուրժողականության տվյալ պաշարով մեկը լինել կառավարության անդամ, ղեկավարել գերատեսչություն, որը պատասխանատու է երկրի համար ամենառազմավարական ոլորտների՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության ու սպորտի համար», գրել է Լիլիթ Գալստյանը: