Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ի՞նչ է երևալու, 2 աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ ճարտարապետը՝ Հրապարակի տակ գտնվող շերտը թանագարան դարձնելու մասին

Իմ հիմնական մտահոգությունը շտապողականությունն է, որ հաստատ ու վճռական տոնով ասում են Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կվերածվի թանգարանի, դրա անհրաժեշտությունը կա արդյոք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

«Իմ հիմնական մտահոգությունը շտապողականությունն է, որ հաստատ ու վճռական տոնով ասում են պիտի բացենք թանգարան, դրա անհրաժեշտությունը կա՞ արդյոք։ Փաստորեն հնագիտական պեղում պետք է կատարեն, որի արդյունքները պետք է ցուցադրվի։ Նախ ուսումնասիրական աշխատանք է դա պահանջում, որպեսզի համոզվեն՝ արժե, թե չէ, մանավանդ այսպիսի ռիսկային գոտում է, կապված է ոչ միայն հրապարակի հնարավոր ձևափոխումների հետ, այլ ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում և մեծ անհարմարություն է պատճառելու քաղաքին, հանկարծ եթե պարզվեց, որ դա շարունակվում է դեպի երթևեկելի գոտի, ամբողջ հրապարակի տակ, ի՞նչ պետք է անեն»,-նշեց նա։


Ճարտարապետը շեշտում է՝ նախ պետք է հասկանալ, թե հրապարակի տակ ինչ շենքեր են․ «Դրա համար բազմաթիվ մեթոդներ կան, դրանից մեկը պատմական լուսանկարներն են, վերջիվերջո դա հազարամյակների պատմություն չի, ընդամենը 100-200 տարվա շենքեր են, որոնց արխիվային լուսանկարներ կան, քաղաքի հին հատակագծերով հնարավոր է պարզել, թե կոնկրետ այդ վայրերում ինչ շենք է եղել և համարյա թե պարզել են, թե դրանք ինչ շենքեր են եղել և ըստ այդմ կողմնորոշվել, դա շատ կարևոր է»։

Նա համոզված է՝ շեշտը պետք է դնել պատմական ժամանակաշրջանի վրա․ «Որ ասում ենք Հին Երևան, ի՞նչ նկատի ունենք, բերեք 1500 թվականից մինչև 1900 թվականը Երևանի պատմությունը տարի առ տարի թերթենք, և հասկանաք՝ երբ կարող էր լինել դա։ Որ ասում են հին միջնադարյան, այդպես չէ, Երևանի պատմությունը բավականին ողբերգական, ծանր, զրկանքներով, անհանգիստ, պատերազմներով է եղել և շատ քիչ ժամանակներում է, որ մեր ժողովուրդը կարողացել է Երևանում շինարարական գործունեություն ծավալել, և նույնիսկ այդ դեպքերում արդյունքը եղել է ոչ բարձր մակարդակի ճարտարապետություն»։

Ճարտարապետը կարծում է, որ նախ պետք է հաշվառեն առկա հուշարձանները, կտրականապես արգելվի որևէ շինարարական գործունեություն դրանց հետ կապված․

«Եթե մեր իշխանություններն իսկապես այդքան սրտացավ են, ուզում են փոխել մշակութային քաղաքականությունը, ուրեմն պետք է հատ առ հատ հաշվառեն առկա հուշարձանները, կտրականապես արգելել են որևէ շինարարական գործունեություն դրանց հետ կապված։ Թող ասեն՝ եկեք այս պահից սկսած Հին Երևանը փրկենք, ինչ մնացել, մնացել է, բայց դա էլ չեն անում։ Մեր մշակությի նախարարությունը տարեկան 150-200 միլիոն դրամ է հուշարձաններին հատկացնում, այսինքն՝ մի չնչին գումար, որով ամեն տարի մի բան կարողանում են անել, բայց մենք ունենք զարգացած միջնադարի և վաղ շրջանի հուշարձաններ, որոնք կարող են ցանկացած ժողովրդի հպարտության առարկա լինել, Երևանի մոտակայքից սկսած մինչև Սյունիքի անտառները։ Այնքան շատ են և այնքան ողբալի վիճակում են, թանգարանային արժեք ունեցող բեկորներն անխնա թափված են որտեղ ասես, գումար չկա ուղղակի, ինչի՞ են կենտրոնանում Երևանի վրա»։

Նրա խոսքով՝ Հրապարակի տակ գտնվող շենքերը մեծ արժեք էլ չեն ներկայացնում․ «Եթե դա լիներ Շենգավիթի, Էրեբունու, Ավանի տաճարի շրջակայքում, որ սպասելի էր վաղ շրջանի լիներ, բոլորս լավ գիտենք՝ Երևանի որ թաղամասում ինչ կա, սա ուշ միջնադարյան Երևանի տարածքն է, որ գտնվել է պարսկական և թուրքական ազդեցությունների տակ, և պիտի պահպանված լինեն այդ շրջանի բնակելի տներ, որոնք ինքնին շատ մեծ արժեք չեն ներկայացնում, այո՛, ամեն ինչն է հետաքրքրություն ներկայացնում։ Երբ մտնում ես որևէ քաղաք, ձեզ տալիս են քաղաքի պատմության մասին բուկլետ, իսկ մենք չունենք, արխիվային լուսանկարները նույնիսկ հրատարակված չեն, դա հո կարելի էր անել։ Կարծո՞ւմ եք Թամանյանը կամ այլ ճարտարապետներ, որոնք վերակառուցում էին հրապարակը, չգիտեին դրա մասին, մի քիչ վիրավորական է նույնիսկ, Թամանյանն ինքը Հուշարձանների և հնությունների կոմիտե նախագահն էր, ո՞նց կարող էր չիմանալ։ Բայց բոլորովին ուրիշ նպատակներ կար, որ թեկուզ ԽՍՀՄ կազմում անկախ հզոր Հայաստանի ազգային նկարագիրը փրկել, վերականգնել այդ դարերի մղձավանջից հետո, հիմա մենք ուզում ենք վերադառնալ այդ ողորմելի շրջանին»։

Ղուլյանը նաև ընդգծում է՝ ինչ է երևալու ապակու տակից՝ մի երկու աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․ «Երբ 1828 թվականին Երևանի բերդը գրավվեց ռոսւների կողմից, Երևանի կենտորոնում սկսեց զանգվածային շենքեր կառուցվել, դրանք հիմնականում կիսագյուղական տներ էին, որովհետև Երևանը գյուղաքաղաք էր, այստեղ զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ, բոլոր շենքերը ունեինք մառաններ՝ տնտեսական նպատակների համար, և լուսանկարներից երևում է աղյուից ու խամ, կիսասրբատաշ քարերից, ոչ կանոնավոր նկուղային հարկեր, որոնց հիմնական նպատակը շոգի պայմաններում սնունդ պահելն է եղել։ Երբ ասում են ապակի դնենք, ցուցադրենք, մի երկու աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար։ Իսկապես ինձ համար անհասկանալի է»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էին, որ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կվերածվի թանգարանի։