Ժիրինովսկին Եվրամիությանը «կոլոխոզ» է անվանել
ՌԴ ԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման դանդաղումը բացատրել է ԵՄ-ում որոշումների դժվար կայացմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» գործարկումն արդեն տեղի է ունեցել, քանի որ կարեւոր որոշումները երկու մարդ են կայացրել։
««Հյուսիսային հոսք-2»-ի հարցերը լուծում է ամբողջ Եվրամիությունը, իսկ դա կոլխոզ է, այդ պատճառով էլ կառուցումը կանգնել է։ Ահա երկու տարբեր մոտեցումներ, եւ առաջինը, երբ պայմանավորվում է երկու մարդ, ակնհայտորեն ավելի լավ է»,- գրել է Ժիրինովսկին Telegram-ալիքում։
Չորեքշաբթի օրը կայացել է «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը, որին մասնակցել են Ռուսաստանի, Թուրքիայի, Սերբիայի նախագահները եւ Բուլղարիայի վարչապետը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս իրադարձությունը կարեւոր է համարել ոչ միայն Մոսկվայի եւ Անկարայի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար։
«Թուրքական հոսքը» վերջին ժամանակների ռուս-թուրքական համատեղ էներգետիկ նախագծերից ամենախոշորներից մեկն է։ Այս գազատարը կազմված է 15,75-ական խ/մ հզորությամբ երկու խողովակներից։ Առաջինը նախատեսված է ռուսական գազը թուրք սպառողներին, երկրորդը հարավային եւ հարավարեւելյան Եվրոպային մատակարարելու համար։


















































Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
«26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ)
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր