«Ռուսաստանի կողմից այլ պետությունների պարտքերը ներելն անհրաժեշտ է, որպեսզի այդ պետությունները չգնան այլ հզոր տերությունների հետևից». Ժիրինովսկի
Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից այլ պետությունների պարտքերը հաճախ ներելու հարցը, ասել է, որ այդ քայլն անհրաժեշտ է, որպեսզի այդ պետությունները «չգնան այլ հզոր տերությունների հետևից»: Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru կայքը:
Ժիրինովսկին, մասնավորապես, նշել է, որ եթե չներվեն, օրինակ, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքերը, Չինաստանն ու Աֆղանստանն իրենց կողմը կքաշեն այս պետություններին:
«Դրա համար էլ մենք այսպես պահում ենք նրանց, ինչպես Հայաստանին և Ադրբեջանին: Այնտեղ նույնպես անլուծելի հարցեր կան, բայց Հայաստանը դեռ չի գնում ՆԱՏՕ-ի ուղղությամբ, Ադրբեջանն էլ, չնայած որ բարեկամություն է անում Թուրքիայի հետ, մեզ հետ էլ նորմալ հարաբերություններ ունի»,- ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործիչը հավելել է, որ Ռուսաստանն ընտրություն է կատարում երկու չարիքներից փոքրագույնի օգտին. ներելով պարտքերը՝ հետ է պահում այդ երկրներին աշխարհաքաղաքական շրջադարձից:


















































Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
«26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ)
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի