Արցախում կարկտահարությունը շարունակում է մնալ որպես ամենավտանգավոր եւ հավանական ռիսկերից մեկը. Պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր արտադրող եւ տեղադրում իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության ներկայացուցիչներին:
Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը նշել է, որ հակակարկտային միջոցները Արցախում գյուղատնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունեն:
Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ անցած տարիներին այդ ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվել, սակայն ներկայումս արդյունավետության բարձրացման խնդիր կա:
«Արցախում զարգացող գյուղատնտեսության եւ հատկապես ինտեսիվ եղանակով նոր այգիների հիմնադրման գործում կարկտահարությունը շարունակում է մնալ որպես ամենավտանգավոր եւ հավանական ռիսկերից մեկը: Այս առումով կարծում ենք, որ ձեր ունեցած փորձը եւ մասնագիտական խորհրդատվությունը անհրաժեշտ աջակցություն կլինի»,- իր խոսքում ասել է Գ. Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում ընկերության պատասխանատուները ներկայացրել են առաջարկվող ծառայությունների առավելությունները եւ պատրաստակամություն հայտնել հնարավոր համագործակցության դեպքում ներգրավել նաեւ եվրոպացի մասնագետների:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակակարկտային ցանցի երաշխիքային ապահովության, եղանակային պայմանների նկատմամբ ունեցած դիմացկունության, տարաժամկետ փոխհատուցման եւ այլ տեխնիկական բնույթ կրող հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»- ի տնօրեն Տիգրան Ծատրյանը շրջանների վարչակազմերի ղեկավարները:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն