«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Ղարաբաղը». Վլադիմիր Եվսեևը ներկայացրել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ակնկալիքները
Հայտնի է դարձել, որ Վիեննայում մարտի 29-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որն անցկացվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Մեկնաբանելով առաջիկայում կայանալիք հանդիպումը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումից պետք չէ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում բեկումնային առաջընթաց ակնկալել, քանի որ հակամարտությունը կողմերի միջև չի թուլացել:
Սակայն քաղաքագետի դիտարկումներով՝ Բաքվի քաղաքականությունը ներկա պահին առավել սադրիչ է դարձել, ինչը հաստատում են վերջերս տեղի ունեցող իրադարձությունները: Ինչ վերաբերում է Ղարաբաղում լարվածության թուլացմանը, փորձագետի կարծիքով՝ դա ժամանակավոր բնույթ է կրում, և ադրբեջանական կողմն ուղղակի սպասում է, որ կրկնի 2016 թվականի դեպքերը:
«Որոշակի անորոշություն կա Երևանի և Ստեփանակերտի միջև: Եվ այն պայմանը, որ Ստեփանակերտին պետք է հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ, անիրականանալի է Բաքվի կոշտ դիրքորոշման պատճառով: Դա կարելի է նաև ընկալել որպես Ղարաբաղի պաշտպանության համար պատասխանատվության անցումը Ստեփանակերտին:
Սրան պետք է գումարել նաև Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում՝ բանակային համալիրի ստեղծումը, երկաթուղու կառուցումը, ազատ առևտրի գոտու ստեղծումը և հայտարարությունները, որ այդ կողմից կարող է փակվել երթևեկությունը դեպի Արցախի Հանրապետություն: Այսինքն՝ այս ամենն, ինչ տեղի է ունենում, ինձ հիմք չի տալիս խոսելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման մասին: Խոսել առաջընթացի մասին որոշակի կապի ստեղծման հիման վրա լուրջ չէ», - ասել է Եվսեևը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:
Ռուս փորձագետն ընդգծել է, որ Բաքուն ընդհանրապես չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղը բանակցային գործընթացին ներգրավելու հարցում: «Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին», - շեշտել է փորձագետը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն