«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Հայրենակիցներին ուղղված շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահը չի շրջանցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման:
Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է այս հարցում և որ հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա:
Ալիևը հիշեցրել է բանակցային ձևաչափը փոփոխելու հայկական կողմի բարձրացրած հարցի մասին: Նա հայտարարել է, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է Ադրբեջանի համար»: Նա հիշեցրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահների վերջին հայտարարության մասին, որում նշվում է, որ բանակցային ձևաչափը պետք է անփոփոխ մնա:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս ամենին զուգահեռ «Ադրբեջանը շարունակելու է հզորացնել ռազմական հզորությունը»: Ըստ նրա՝ ադրբեջանական բանակը համալրվում է «ամենաժամանակակից տեխնիկայով»:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն