Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքները ընթանում են. Զոհրաբ Մնացականյան
Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքները ընթանում են: Երբ գա այն հայտարարելու պահը, կլսեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու տակ, ցուցադրել ենք, որ դեռ 2018թ. մայիսից լրջորեն միտված ենք այս նպատակների իրականացմանը, ակտիվորեն ներգրավված ենք եղել, հանդիպումներ են եղել երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների միջև:
Այս հանդիպումների ընթացքում կարողացել ենք մանրամասնորեն հասկանալ դիրքորոշումները: Դինամիկան չափազանց դրական է, վստահում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին և նույն ողջամտությամբ ակնկալում ենք հաջորդ փուլը: Մենք շարժվում ենք դեպի նոր փուլեր, հանդիպումներ, բանակցություններ շատ կառուցողական փուլով: Կա կարևոր մշակութային հենք՝ մենք շատ զգուշորեն համակարգում ենք հարցերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Պետք է խնդրեմ համբերություն»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն