Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար բացարձակ գերակայություններ են
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը վերահաստատել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ, ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հանդիպամանն անդրադարձել ենք ԼՂ հիմնահարցի բացարձակապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
Կրկնեցի, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ։ Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի որոշիչ ձայնի ու ներգրավվածության ապահովմանը», — ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Նա ընդգծեց՝ ԼՂ հիմնահարցը վերաբերում է Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքին:
«Հիմնահարցը վերաբերվում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ խնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման ու միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամպրանդման միջոցառումների ներդրումն, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպմանն, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում։ Այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական», — ասաց Զոհրաբ Մնացականյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն